Վիկտոր Ստերպու | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | Մոլդովա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 14, 1999 (25 տարեկան) |
Վիկտոր Ստերպու (ռումիներեն՝ Victor Sterpu. հունիսի 14, 1999)[1], մոլդովացի ձյուդոիստ[2], որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված ձյուդոյի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել տղամարդկանց 73 կգ քաշային կարգում[3][4] (մարզական այդպիսի հաջողության հասած մոլդովացի առաջին ձյուդոյիստն է[5]): 2021 թվականի հուլիսին նա այդ նույն քաշաին կարգում հանդես է եկել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում[6]։
Վիկտոր Ստերպուն դեռ պատանեկան տարիքից մասնակցելով ձյուդոյի միջազգային մրցումների՝ Եվրոպայի և աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում, գավաթային մրցաշարերում դարձել է մրցանակակիր, նվաճել է նաև հաղթողի տիտղոս[5]: Մեծահասակների միջազգային մրցումներում նա 2018 թվականին բրոնզե մեդալի է արժանացել Նիդերլանդների Հաագա քաղաքում կայացած ձյուդոյի գրան պրի մրցաշարում։
2019 թվականին Վիկտորը ներկայացրել է Մոլդովան Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Եվրոպական խաղերում, բայց պարտվել է իր առաջին իսկ գոտեմարտում և դուրս մնացել հետագա մրցապայքարից։
Ստերպուն մասնակցել է նաև 2021 թվականին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած ձյուդոյի համաշխարհային վարպետների մրցաշարին[7], այդ նույն տարում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված ձյուդոյի աշխարհի 2021 թվականի առաջնությանը, աշխարհի գավաթի 2018, 2019 և 2023 թվականների խաղարկության մրցումներին[8], սակայն աչքի ընկնող արդյունքների չի հասել։
Տարի | Մրցաշար | Տեղ | Քաշային կարգ |
---|---|---|---|
2020 թ | Եվրոպայի առաջնություն | 1-ին | −73 կգ |
|