Վիկտորյա Ժիլինսկայտե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | հանդբոլիստ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 6, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Uray, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | WHC Lada Togliatti?, HC Astrakhanochka? և HC Kuban Krasnodar? |
Հասակ՝ | 188 սանտիմետր |
Քաշ՝ | 80 կիլոգրամ |
Վիկտորյա Յուրիի Ժիլինսկայտե ( ռուս.՝ Виктория Юрьевна Жилинскайте, լիտ.՝ Viktorija Žilinskaitė. մարտի 6, 1989, Uray, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի ձեռնագնդորդուհի, Կրասնոդարի Կուբան թիմի և Ռուսաստանի ձեռքի գնդակի կանանց ազգային հավաքականի խաղացող[1]։ 2009 թվականի աշխարհի առաջնության և 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոնուհի։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)[2]։ Մարզական նվաճումների համար 2016 թվականի օգոստոսին պարգևատրվել է Ռուսաստանի կառավարական Բարեկամություն շքանշանով[3]։
2009 թվականին ձեռքի գնդակի կանանց աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում դուրս է եկել եզրափակիչ և նվաճել ոսկե մեդալ՝ հաղթելով Ֆրանսիայի հավաքականին[4]։ Վիկտորյան մասնակցել է 2011 թվականին Բրազիլիայում կայացած ձեռքի գնդակի կանանց աշխարհի առաջնությանը[5], որտեղ Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է 6-րդ տեղը։[փա՞ստ][ պահանջվում է մեջբերում ]
Նա ծագումով լիտվուհի է[6]։ Նրա երկվորյակ քույրը՝ Յանա Ժիլինսկայտեն, նույնպես ճանաչված ձեռնագնդորդուհի է[7]։
2018 թվականի հուլիսի 15-ին դուստր է ունեցել[8]։
{{cite web}}
: External link in |website=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Ժիլինսկայտե» հոդվածին։ |
|