Վիյա Ցելմինշ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1938[1][2] (86 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական Հանրապետություն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Լատվիա |
Կրթություն | Herron School of Art and Design? և Indiana University – Purdue University Indianapolis? |
Երկեր | Gun with Hand #1?[4], Flying Fortress?[4] և Web #3?[4] |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Vija Celmins Վիքիպահեստում |
Վիյա Ցելմինշ ( անգլ.՝ Vija Celmins, լատիշ․՝ Vija Celmiņa, հոկտեմբերի 25, 1938[1][2], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[3]), լատվիական ծագմամբ ամերիկյան նկարիչ և գրաֆիկ նկարիչ։ Հայտնի է դարձել որպես ամերիկյան ֆոտոռեալիզմի ներկայացուցիչ։
Վիյան ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 25-ին, Ռիգայում։ 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակ Ցելմինշների ընտանիքը տեղափոխվել է Արևելյան Գերմանիա, իսկ 1948 թվականին տեղափոխվել են Ինդիանապոլիս։ 1955-1962-ական թվականներին սովորել է Ինդիանապոլիսի Արվեստի դպրոցում։ 1965 թվականին Լոս Անջելեսում ստացել է Կալիֆոռնիայի համալսարանի մագիստրոսի աստիճան։
Վիյա Ցելմինշը անհատական ցուցադրություններով հանդես է եկել աշխարհի շատ թանգարաններում, ինչպիսիք են`Մետրոպոլիտեն թանգարանը, Բոստոնի ժամանակակից արվեստի թանգարանը, Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Լյուդվիգ թանգարանը, Լոս Անջելեսի արվեստի թանգարանը, Պոմպիդու կենտրոնը։
Նրա ամենաթանկարժեք կտավը` Գիշերային երկինք #14 (1996-1997), վաճառվել է 2013 թվականին Christie’s աճուրդում 2 մլն դոլլարով[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիյա Ցելմինշ» հոդվածին։ |
|