Վինի Թուխի դաոն

Վինի Թուխի դաոն
անգլ.՝ The Tao of Pooh
ՀեղինակԲենջամեն Հոֆ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրփիլիսոփայություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՄեծ Բրիտանիա
Էջեր51
ՇարքԳրքեր Վինի Թուխի մասին
ՆկարազարդողԷռնեստ Շեփարդ
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1982
OCLC8031952

Վինի Թուխի դաոն (անգլ.՝ The Tao of Pooh), ամերիկացի գրող Բենջամեն Հոֆի գիրքը, որ գրվել է 1982 թվականին[1]։ «Դաո» ասելով նկատի է առնվել անձի ինքնակատարելագործումը, նրա հոգևոր ու բարոյական զարգացումը[2]։ Գիրքը 49 շաբաթ եղել է լավագույններից մեկը Նյու Յորքում[1][3][4][5]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինի Թուխը քայլում է անտառում, իսկ նրա հետևից գնում է Բենջամեն Հոֆն ու մեկնաբանում արջուկի գործողությունները դաոսականության փիլիսոփայության տեսանկյունից, որին, ինչպես պարզվում է, Վինի Թուխը շատ մոտ է։ Արջը, որի գլուխը լցված է թեփով, և որը հորինում է ծիծաղելի երգեր ու թափառում անտառում, լավագույն օրինակ է այն անձի, որը գնում է դաոյի ուղով[6][7]։

Գիրքն սկսվում է արևելյան երեք մեծագույն մտածողների՝ Կոնֆուցիոսի, Բուդդայի ու Լաո Ցզիի պատկերմամբ։ Կոնֆուցիոսը քացախը համարում է թթու, Բուդդան՝ դառը, իսկ Լաո Ցզին նրա մեջ գտնում է բավարարվածություն։ Հոֆը ներկայացնում է Վինի Թուխին և նրա հետ կապված մյուս կերպարներին Ալան Ալեքսանդր Միլնի պատմվածքներից, ինչպես նրանք փոխազդում են միմյանց միջև։ Հոֆն օգտագործում է Միլնի բազմաթիվ խորհրդանիշներ, որպես ներկայացնի այն գաղափարները, որոնք տարբերվում են դաոսականից կամ ընդգծի սկզբունքները։ Ի տարբերություն Վինի Թուխի, մի շարք կերպարներ, ինչպիսիք են Բուն ու Ճագարը, խիստ բարդացնում են խնդիրները, իսկ Իա-Իան հոռետեսորեն գանգատվում է[2]։

Ժողովրդականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն ընդգրկվել է Նյու Յորք Թայմսի կողմից կազմված բեսթսելլերների ցանկում (տես The New York Times Best Seller list) և մնացել ցանկում մի քանի ամիս։ Գրքի տպաքանակը գերազանցել է մեկ միլիոն օրինակը[8]։

Մի քանի քոլեջներում գիրքն ընդգրկվել է պարտադիր ընթերցանության ցանկերում[4][9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Leigh Brown, Patricia (1992 թ․ նոյեմբերի 29). «Peace Is a Bookshelf Away». New York Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. 2,0 2,1 «The Tao of Pooh (review)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. «Mid and Far East Literature (ENGL. 332)». Marywood University. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին. {{cite web}}: Invalid |url-status=200 (օգնություն)
  4. 4,0 4,1 «Asian Studies 190 - Tao Reasoning». California State University, Long Beach. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
  5. «Introduction to Philosophy PHIL 001.005» (PDF). University of Nevada, Reno. Spring 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
  6. «Бенджамен Хофф – Дао Винни-Пуха». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. Kirkland, Russell (1997), The Taoism of the Western Imagination and the Taoism of China: De-Colonializing The Exotic Teachings Of The East Արխիվացված 2007-01-02 Wayback Machine, paper presented at the University of Tennessee.
  8. Leigh Brown, Patricia (1992 թ․ նոյեմբերի 29). «Peace Is a Bookshelf Away». New York Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն) «PUBLISHED in hardcover in 1982, „The Tao of Pooh“ has sold nearly a million copies, each year surpassing the one before it»
  9. «Mid and Far East Literature (ENGL. 332)». Marywood University. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
  10. «Introduction to Philosophy PHIL 001.005» (PDF). University of Nevada, Reno. Spring 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին. {{cite web}}: Invalid |url-status=200 (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]