Վինչենցո Կանտիելո իտալ.՝ Vincenzo Cantiello | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 2000 (24 տարեկան) |
Ծննդավայր | Սանտ Արպինո, Կազերտա, Կամպանիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Մասնագիտություն | երգիչ |
Vincenzo Cantiello Վիքիպահեստում |
Վինչենցո Կանտիելո (օգոստոսի 25, 2000, Սանտ Արպինո, Կազերտա, Կամպանիա, Իտալիա)[1], իտալացի երգիչ, որը «Tu primo grande amore» երգով հաղթել է Մալթայում կայացած 12-րդ ամենամյա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում[2][3]։
Ծնվել է 2000 թվականի օգոստոսի 25-ին Սանտ Արպինոյում։ Երաժշտությամբ հետաքրքրվել է վաղ մանկությունից, սկզբում երգել է իր եկեղեցու երգչախմբում, 9 տարեկանում սկսել է ինքնուրույն երգել։
2014 թվականին Ti lascio una canzone ծրագրին մասնակցելով գրավել է աշխարհի ուշադրությունը։ Հաջորդ տարվա նոյեմբերի 15-ին «Tu primo grande amore» երգով ներկայացրել է Իտալիան Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում՝ ընդհանուր 159 միավորով զբաղեցնելով առաջին տեղը՝ ընդամենը տասներկու միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած «Երեխաների մոլորակ» ակումբ[4]։ Նա մրցույթի առաջին իտալացի մասնակիցն էր, ինչպես նաև միակ տղա մենակատարը ամբողջ մրցույթում։ Այնուհետև մասնակցել է 2015 թվականին կայացած Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, որը անցկացվել է Բուլղարիայում։ Նա հաղորդել է Իտալիայի շնորհած միավորները և գավաթը հանձնել հաղթողին։ Մրցույթի 20-ամյակի կապակցությամբ Կանտիելոն, որպես նախկին հաղթող ելույթ է ունեցել Երևանում[5]։
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2013 | Փայլ և Ոսկի | Այս սինգլները չեն ընդգրկվել ալբոմում |
2014 | Դուք առաջին մեծ սերն եք | |
2015 | All of me | |
2015 | Take Me to Church" | |
2016 | Ամառային հուզմունքներ | Երբեք շատ չի լինում |
Տարի | Անվանում |
---|---|
2016 | Երբեք շատ չի լինում |
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ — |
Իտալիան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում 2014 |
Հաջորդող՝ Չիարա և Մարտինա Սկարպարի «Վիվա» երգով |
Նախորդող՝ Մալթա Գայա Կաուկի «Սկիզբ» երգով |
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող 2014 |
Հաջորդող՝ Մալթա Դեստինի Չուկունիերե «Ոչ իմ հոգին» երգով |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչենցո Կանտիելո» հոդվածին։ |
|