Վինսեն Սերուտի | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Լե Ման |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավար |
Աշխատավայր | RTL, RFM?, Chérie FM? և MFM Radio? |
Վինսեն Սերուտի (ֆր.՝ Vincent Cerutti, մարտի 16, 1981, Լե Ման), ֆրանսիացի ռադիո և հեռուստահաղորդավար։
14 տարեկանում Վինսենն սկսել է իր ռադիոկարիերան՝ սկզբնական շրջանում աշխատելով համայնքային նշանակության ռադիոընկերություններում։ 2001-2005 թվականներին աշխատել է MFM Radio ընկերությունում, իսկ 2004 թվականին մի քանի ամիս աշխատել Bel RTL-ում։ 2007 թվականին աշխատել է Chérie FM-ում։ 2010 թվականի ամռանը միացել է ֆրանսիական RTL ռադիոընկերության աշխատանքներին, որի եթերում հուլիսից օգոստոս ամիսներին երկուշաբթիից ուրբաթ ներկայացրել է օրվա նորությունները։ Որոշակի դադարից հետո 2011 թվականի ամռանը նորից վերադարձել է RTL` վարելով «Stop ou encore» հաղորդաշարը։ Մինչ Սերուտիի վերադարձը հաշորդաշարը վարում էր Վինսեն Պերոն։ Բացի այդ հաղորդումը, Ժան Սեբաստիեն Պետիդեմանժի հետ վարել է նաև «Itinéraire d'un auditeur gâté» հաղորդումը։
2013 թվականի մարտին RTL 2 ռադիոընկերության եթերում վարել է «Բարի առավոտ» հաղորդաշարը։ 2013 թվականի սեպտեմբերին միացել է RFM ռադիոընկերության աշխատանքներին, որտեղ վարել է «Interview V.I.P.»։ Հաղորդաշարը եթեր է հեռարձակվել յուրաքանչյուր ամսվա ուրբաթ օր, ժամը երկուսից չորսը։ 2014 թվականի սեպտեմբերից վարում է Chérie FM-ի առավոտյան հաղորդաշարը։
2000 թվականին դարձել է «24 Hours of Le Mans» հաղորդաշարի վարող և իր նորամուտն արել AB Moteurs հեռուստաընկերությունում։ 2004 թվականին դարձել է «Tour de France à la voile» հեռուստաընկերության հեռուստահաղորդումների և փաստագրական ֆիլմերի ձայնակցող։ 2006 թվականին դարձել է «On Fait Le Plein !» հաղորդաշարի հաղորդավար և պրոդյուսեր։ Վերջինս 90 րոպեանոց հաղորդաշար էր, որը ցուցադրվում էր յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան՝ Le Mans Télévision տեղական հեռուստաընկերության եթերում։ Վերջինս ցուցադրվել է DTT ցանցով՝ Լե Ման, Լավալ, Անժե, Բլոիս և Տուր քաղաքներում։
2009 թվականի սեպտեմբերին Վինսեն Սերուտին միացել է Direct 8 հեռուստաընկերության «Morandini !» հաղորդաշարի թիմին, որտեղ ներկայացրել է «Quiz sur les coulisses des médias» անունը կրող տեսաշար։ 2010 թվականի հունվարին TF1 Production ընկերության համար եղել է «NRJ Music Award» կազմակերպչական թիմի անդամ, որի ժամանակ հարցազրույցներ է վերցրել հայտնի անձանցից։
Ավելի ուշ միացել է TF1 հեռուստաընկերությանը և 2011 թվականի հունվարից վարել է «Sosie ! Or Not Sosie ?» հաղորդումը՝ նոր հաղորդաշար, որը բաղկացած էր մանր սքեթչերից։ Նույն տարում հեռուստաընկերությունը նրան ընտրել է վարելու «Պարեր աստղերի հետ» հաղորդաշարը։ Հաղորդումը վարել է Սանդրին Կոտիերի հետ[1], որի առաջին եթերաշրջանը ցուցադրվել է փետրվար և մարտ ամիսներին, իսկ երկրորդ եթերաշրջանը՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ TF1-ում առաջին տարվա ընթացքում, Վինսենը փրայմթայմում վարել է 17 հաղորդում։ Ավելի ուշ, Սանդրին Կոտիերի հետ միասին վարել է «Պարեր աստղերի հետ» հաղորդաշարի մյուս եթերաշրջանները։ 2014 թվականի փետրվարից սկսած Էսթել Դենիսի և Ժան Պիեռ Ֆոկալի հետ միասին վարել է հեռուստալոտո։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|