Վիսարիոն Ջուղաշվիլի վրաց.՝ ბესარიონ ჯუღაშვილი | |
---|---|
Ծնվել է | 1850[1] |
Ծննդավայր | Դիդի Լիլո |
Մահացել է | օգոստոսի 25, 1909 |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | վրացերեն |
Մասնագիտություն | արհեստավոր և cobbler |
Ամուսին | Եկատերինա Գելաձե |
Ծնողներ | հայր՝ Vano Zazovich Dzhugashvili?, մայր՝ Besarion Jughashvili's mother?[2] |
Երեխաներ | Mikhail Jughashvili?, Giorgi Jughashvili? և Իոսիֆ Ստալին |
Besarion Jughashvili Վիքիպահեստում |
Վիսարիոն (Բեսո) Իվանովիչ Ջուղաշվիլի (վրաց.՝ ბესარიონ ივანეს ძე ჯუღაშვილი, 1850[1], Դիդի Լիլո - օգոստոսի 25, 1909, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), Ի. Վ. Ստալինի հայրը։ Խորհրդային զինվորական գործիչներ՝ հրետանավոր Յ. Ի. Ջուղաշվիլու և ավիատոր Վ. Ի. Ստալինի, խորհրդային բանասեր Ս. Ի. Ալելուևայի պապիկը, խորհրդային սրտաբան Ի. Գ. Ալելուևայի, թատրոնի ռեժիսոր Ա. Վ. Բուրդոնսկու, ռուս բանասեր Գ. Հ. Ջուղաշվիլու և խորհրդային զինվորական գիտնական Ե. Յ. Ջուղաշվիլու նախապապը։
Բեսո Ջուղաշվիլին ծնվել է Թիֆլիսի նահանգի Դիդի-Լիլո գյուղում, Մաչաբել ամրոցի քրիստոնյաների ընտանիքում։ Բեսոյի հայրը՝ Վանո Զազովիչ Ջուղաշվիլի (1825-1898 թթ.) զբաղվում էր խաղողի աճեցմամբ և վաճառքով[3]։ Բեսոյի մեծ եղբայրը՝ Գեորգի Իվանովիչ Ջուղաշվիլի (1845-1915 թթ.): Մանգլիս գյուղի ճանապարհին նա ուներ պանդոկ, որը վրաց ազնվականների շրջանում հայտնի ժամանցի վայր էր։ Ինչպես պնդում է ռուս պատմաբան Է. Ս. Ռադզինսկին, Բեսոյի պապը՝ Զազա Վիսարինովիչ Ջուղաշվիլին (1798-1847 թթ.) հաճախ մասնակցում էր գյուղացիական խռովություններին, ձերբակալվել է, նստել բանտ, իրականացրել փախուստներ։ Շուտով նա տեղափոխվեց Դիդի-Լիլո գյուղ, այնտեղ ամուսնացավ[4]։ Զազան նախրապան էր։ Սպանվել է 50 տարեկանում[4]։
Վիսարիոն Ջուղաշվիլին մասնագիտությամբ կոշկակար էր։ Բեսոն կարողանում էր վրացերեն կարդալ և, գիտեր նաև ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն։ Ամենայն հավանականության գիտելիքները ձեռք են բերվել ինքնուրույն, քանի որ Բեսոն դպրոցում չէր սովորել։ Հոր մահից և եղբոր՝ Գեորգիի սպանությունից հետո Բեսոն քրոջ՝ Պելագեայի հետ հեռացավ[5] Թիֆլիս և սկսեց աշխատել հայ Ադելխանովի արտադրամասում[5], որտեղ բավականին շուտ աչքի ընկավ և ստացավ վարպետի կոչում։
1860- ականների վերջին և 1870-ականների սկզբին հայ առևտրական Իոսիֆ Բարամովը (Բարամյանց ) Գորի քաղաքում բացեց կոշիկի կարման և վերանորոգման գործարան և այնտեղ հրավիրեց վրացական ամենալավ մասնագետներին, որոնց թվում էր նաև Վիսարիոն Իվանովիչ Ջուղաշվիլին։ Նա ամուսնացած էր Եկատերինա (Կեկե) Գելաձեի հետ, որը գյուղական իշխան Ամիլախվարի աղջիկն էր։ Հարսանիքի արարողությունը տեղի ունեցավ Գորի քաղաքի Վերափոխման տաճարում 1874 թվականի մայիսի 17-ին։
Գորիում Ստալինի մանկության ընկեր և հարևան Նիկո Տլաշաձեի հուշերից[6].
:
Մի շարք հիշողությունների համաձայն Սոսոյի ծնվելուց հետո Բեսոն սկսեց չարաշահել ալկոհոլը, հաճախ էր ծեծում կնոջը և երեխային (այլ տեղեկություններով Բեսոն տառապում էր ալկոհոլիզմով մինչ ամուսնանալը )։ Մոտավորապես 1883 թվականին նա թողեց ընտանիքը և տեղափոխվեց Թիֆլիս։ 1889 թվականին Բեսոն փորձեց որդուն հանել Գորիի հոգևոր գիմնազիայի նախապատրաստական դասարանից, որպեսզի սովորեցնի իր արհեստը, սակայն ընկերները նրան համոզեցին չանել դա։ 1890 թվականին Բեսոն Սոսոյի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, տարավ որդուն Թիֆլիս, որտեղ նրան տեղավորեց Ադելխանովների կոշիկի գործարանում աշխատելու։ Սակայն Թիֆլիս՝ որդու ետևից եկավ Եկատերինա Գեորգիևնան և տարավ որդուն հետ՝ Գորի, որտեղ նա շարունակեց հոգևոր կրթություն ստանալ։
Վիսարիոն Ջուղաշվիլու հետագա ճակատագիրը մանրամասնորեն հայտնի չէ։ Թոռնուհու՝ Սվետլանա Ալելուևայի տեսակետով, նա մահացավ 1890 թվականին ընդհարման ժամանակ դանակի հարվածից (որի ժամանակ նա հարբած էր)։ Ստալինի ծագմանը նվիրված մի շարք աշխատանքներում[7], փաստվում է, որ Վիսարիոնը մահացել է 1909 թվականին։ Մասնավորապես պահպանվել է «Տեղեկատվություն Վոլգոգրադի ոստիկանության վերասկման N136 գործից »՝թվագրված 1909 թվականով.
Իոսիֆ Վիսարինովիչ Ջուղաշվիլի։ Վրացի գյուղացիներից ունի հայր ՝ Վիսարիոն Իվանով, 55 տարեկան, և մայր Եկատերինա, ապրում են՝ մայրը՝ Գորի, հայրը վարում է քոչվոր կյանք...[8]: |
Մի շարք ուսումնասիրողներ փաստում են, որ Վիսարիոն Իվանովիչը մահացել է 1909 թվականի օգոստոսի 25-ին Թիֆլիսի հիվանդանոցներից մեկում տուբերկուլյոզից, կոլիտից և քրոնիկ թոքաբորբից։ Այդ նույն աղբյուրների համաձայն թաղվել է Թելավիում, սակայն թաղման իսկությունը ճշտված չէ։