Վիվիանա Դուրանտե

Վիվիանա Դուրանտե
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1967(1967-05-08) (57 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրքայական բալետի դպրոց
Մասնագիտությունբալետի պարող
ԱմուսինNigel Cliff?
Կայքviviana-durante.com
 Viviana Durante Վիքիպահեստում

Վիվիանա Դուրանտե (մայիսի 8, 1967(1967-05-08), Հռոմ, Իտալիա), իտալացի բալետի պարուհի, ով համարվում է վերջին ժամանակների դրամատիկական մեծ ներկայացումների բալերինաներից մեկը[1]։ Եղել է «Թագավորական բալետ»-ի, Ամերիկյան թատրոնի բալետի, «Սկալա» և «Կ Բալետ»-ի թատրոնների գլխավոր պարուհի։ Նա Անգլիայի ազգային բալետի դպրոցի և «Վիվիանա Դուրանտե» թատերախմբի գեղարվեստական ղեկավարն է[2][3]։

Դուրանտեն ծնվել է Հռոմում և 6 տարեկանից զբաղվել է բալետով տեղի օպերայի թատրոնում։ Բալերինա Գալինա Սամսովայի կողմից նկատվելով՝ նա միացել է Լոնդոնի «Ռիչմոնդ» պարկի «Սպիտակ» տան բալետի դպրոցին։ Մեկ տարի անց նա նկարահանվել է «Ես իսկապես ուզում եմ պարել» վերնագրով հեռուստատեսային վավերագրական ֆիլմում։ 17 տարեկանում ավագ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, նա միացել է «Թագավորական Բալետ» թատերախմբին։ Չնայած նրան, որ իրեն երբեք չէին սովորրեցրել Օդետի\Օդելայի կերպարը, երկու տարի անց ներկայացման ժամանակ խաղալով այդ կերպարը գրավել է բոլորի ուշադրությունը[4]։ 21 տարեկանում դարձել է թատերախմբի ամենաերիտասարդ գլխավոր պարուհին, իսկ 1990 թվականին ամենաերիտասարդ արտիստը, ով շահեց «Իվնինգ Ստանդարտ» բալետի մրցանակը։

Թագավորական բալետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թագավորական բալետ» թատերախմբում Դուրանտեն կատարել է պարոն Քենեթ Մակմիլանի բալետների բոլոր հիմնական մասերը՝ «Մանոն», «Ռոմեո և Ջուլիետ», «Մայերլինգ», «Մյուս թմբկահարը», «Իմ եղբայրը», «Իմ քույրերը», «Ռեքվիեմ»,«Էլիտար սինկոպներ», «Գլորիա», «Արքայազն Պագոդան և Անաստասիան», որոնց համար նա արժանացել է Լոուրենս Օլիվիեի մրցանակի[5], պարոն Ֆրեդերիկ Աշթոնի «Մոխրոտը», «Փոքրիկ արքայադուստրը», «Ռապսոդիա», «Ունդինա», «Մեկ ամիս գյուղում», «Ամառային գիշերվա երազ», «Սիմֆոնիկ վարիացիաներ», «Պատիներ», «Ծննդյան ընծա», «Տեսարաններ բալետից», «Թայս պա-դե-դոխ» և դասական երգացանկից «Կարապի լիճ», «Շելկունչիկ», «Ժիզել», «Քնած գեղեցկուհին», «Բայադերկա», «Դոն Կիխոտ», «Եղնիկ», «Ռայմոնդա», «Դիանա և Ակտեոն», «Սիլվիա պա-դե-դոխ»։

Նա դերեր է խաղացել բազմաթիվ նոր բալետներում, այդ թվում ՝ Մակմիլանի «Հուդայի ծառը» և «Ձմեռային երազներ» բալետներում ՝ Անտոն Չեխովի «Երեք քույրեր» օպերայի հիման վրա։ Ուեյն Մաքգրեգորի «Ֆլեր դե պե» բալետում, Աշլի Փեյջի «Հետապնդում», «Դաշնամուր», «Տոհմածառեր», «Ապա անկենդան», «Ապա վայրի» և «Խաբեություն,սուտ, գողություն» բալետներում։ Ուիլ Տակետի «Ժամանակակից պատմություններ», Դեյվիդ Բինտլիի «Տապանաքարերը» և Ամեդեո Ամոդիոյի «Կաբիրիան» բալետներում։

1992 թվականին Դուրանտեն և իր գործընկեր Դարսի Բասելը դարձել են «Թագավորական բալետ» թատերախմբի «Երկու բալերինա» վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսները։ Հաջորդ տարի նրանք Նյու Յորքի «Քաղաքային բալետ» թատերախմբի կողմից հրավիրվել են «Բալանչինի» բալետային տոնակատարությանը, որը կայացել է Նյու Յորքի պետական թատորնում։

1995 թվականին նա Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» օպերայի իննսուն րոպեանոց տարբերակում խաղացել է գլխավոր դերում, որը ցուցադրվում էր Սուրբ Ծննդյան ընթացքում և հեռուստատեսությամբ հեռարձակվում էր «ՊԲՍ» հեռուստաալիքով[6]։ 1998 թվականին Դուրանտեն վերադարձել է հռոմեական բեմ ՝ որպես հրավիրյալ արտիստ Պրոկովսկու «Չայկովսկու բալետը» բեմադրության մեջ, որը հրավիրված արտիստների բազմաթիվ միջազգային ներկայացումներից մեկն էր։

Դուրանտեն հայտնվել է «Cosmopolitan», «Harpers» և «Queen» ամսագրերի շապիկներին, ինչպես նաև ներկայացել է «Vogue», «Elle», «Hello» ամսագրերի հրատարակություններում[7]։ Որպես մոդել համագործակցել է Կարլ Լագերֆելդի և Վալենտինո Գարավանիի հետ և նկարահանվել նրանց ֆոտոսեսիաներում։ Մասնակցել է Գատինոնի պոդիոմների նորաձևության ցուցադրությանը և նկարահանվել է «Տոյոտա» մեքնեայի գովազդում։

1999 թվականին Դուրանտեի և «Թագավորական բալետ»-ի միջև առաջացել են տարաձայնություններ, որից հետո նրա գործընկերը լքել է նրան և Դուրանտեն ցանկություն է հայտնել լքել «Թագավորական բալետ» թատերախումբը, այս լուրը տարածվելուց հետո, լրատվամիջոցները հրատարակում են տարբեր լուրեր կատարվածի վերաբերյալ[8]։ Նա լքել է թատերախումբը 2001 թվականին, այն բանից հետո, երբ լրատվամիջոցները կատարվածը անվանեցին «տասներկուամյա շլացուցիչ կարիերա»[9][10]։

Հետագա կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրանտեն միացել է ամերիկյան բալետի թատրոնին՝ որպես գլխավոր պարուհի,1999 թվականի մրցաշրջանի համար, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում։ Այնուհետև նա հանդես է եկել որպես հրավիրյալ արտիստ միջազգային խոշոր բալետային ընկերություններում, այդ թվում՝ Միլանի «Լա Սկալա», «Տոկիո բալետ» և Դրեզդենի «Զեմպերոպեր» օպերային թատրոններում։ 2003 թվականից մինչև 2012 թվականը եղել է Ճապոնիայի «Կ բալետ» թատերախմբի առաջատար բալերինան, որը հիմնադրել է «Թագավորական բալետ» թատերախմբի շրջանավարտ Տեցույա Կումակավան։ Նա նաև դերեր է կատարել դասական բալետներում ինչպիսիք են՝ Բինտլիի «Սիանո դե Բերժերակ», Ջորջ Բալանչինի «Ապոլլոն», «Կայսերական բալետ», «Ջութակի կոնցերտ», «ՈՒ՞մ է հետաքրքրում», «Սիմֆոնիա Ս», Ռուդոլֆ Նուրիևի «Լավրենտինա», Թեթլիի «Լա Ռոնդա», Ուվե Շոլցի «Կարմիրն ու սևը», Ռոլան Պետիի «Կոպելիա», «Կարմեն»,Դյուկ Էլինգտոնի «Բալետ» և Անդրե Պրոկովսկու «Աննա Կարենինա» բալետները։

Դուրանտեն Համոնդի դպրոցի և անգլիական «Նոր բալետ» թատրոնի հովանավորն է։ Նա «Լոզանի մրցանակ» մրցույթի, Պեկինի բալետի արտիստների մրցույթի և նման մրցույթների մշտական ժյուրի է։ 2010 թվականին Էդինբուրգի պարային բազայում տեղի է ունեցել Դուրանտեի խորեոգրաֆիկ աշխատանքի պրեմիերան, և նույն թվականին աշխատել է Ռիչարդ Էյրի հետ «Իրական, Խենթ, Խորը» ֆիլմի պարային ադապտացիայի վրա[11][12]։

Դուրանտեն «Թագավորական բալետ» բալետի դպրոցի և Թրինիթի քոլեջի դիպլոմակիր է[13]։ 2016 թվականին, որպես մարզիչ մշտապես վերադարձել է «Թագավորական բալետ» թատերախումբ[14]։ 2017 թվականին հիմնադրել է «Վիվիանա Դուրանտե» ընկերությունը, որը իր նորամուտը նշել է Քենեթ Մակմիալնի հետ «քայլեր ժամանակի մեջ» «Barbican» կենտրոնում[15]։ 2020 թվականին նույն վայրում կայացավ ընկերության «Isadora Now»-ի պրեմիերան[16]։ Դուրանտեն 2018 թվականին գրել է Դորլինգ Քինդերսլիի «Բալետ, վերջնական պատկերազարդ պատմություն» գրքի հառաջաբանը[17]։ 2019 թվականին նշանակվել է Անգլիայի ազգային բալետի դպրոցի պարարվեստի տնօրեն, իսկ 2020 թվականին՝ գեղարվեստական ղեկավար[18]։

Քննադատական ակնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները Դուրանտեի անթերի տեխնիկայի և դերասանական ունակությունների համադրությունը նկարագրել են լատինական «կրքի» և բրիտանական «սառնասրտության» խառնուրդ[19]։ «Անաստասիա» բալետը մեծ գնահատանքի արժանացավ, նրա «Մանոնը» մասնավորապես, ռուս պարող Իրեկ Մուհամեդովի հետ՝ Դես Գրյոխի դերում անվանվել է վերջնական մեկնաբանություն, և «Քնած գեղեցկուհին» ֆիլմում նրա կատարման ձայնագրությունը, թերևս, ամենաազդեցիկն է եղել։ Քննադատները նրան անվանել են «ամենադրամատիկ պարուհի» և «անգերազանցելի դերասանուհի»[20][21]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է 2009 թվականի հունիսին բրիտանացի հեղինակ և լրագրող Նիգել Քլիֆի հետ[22]։ Նրանք ունեն մեկ տղա և ապրում են Լոնդոնում[23]։

Պարգևներ և պատվավոր կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ճանաչվել է տարվա պարուհի Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Իտալիայում և Չիլիում
  • 1984 թվականին պարգևատրվել է «Լոզանի» մրցանակով
  • 1989 թվականին պարգևատրվել է «Time Out» մրցանակով
  • 1989 թվականին պարգևատրվել է «Evening Standard» մրցանակով
  • 1991 թվականին պարգևատրվել է «Պոզիտանոյի» մրցանակով
  • 1997 թվականին Հռոմում արվեստի բնագավառում պարգևատրվել է «Ջին Թանի» մրցանակով
  • 1997 թվականին «Անաստասիա» ֆիլմի համար պարգևատրվել է «Լոուրենս Օլիվիեի» մրցանակով
  • 2002 թվականին պարգևատրվել է «Պոզիտանո» մրցանակով
  • 2003 թվականին պարգատրվել է «Վիգնալե պար» մրցանակով
  • 2006 թվականին պարգևատրվել է «Բուսսի» մրցանակով
  • 2007 թվականին պարգևատրվել է «Ապուլիա» մրցանակով
  • 2018 թվականին պարգևատրվել է «Պարի գերազանցության» մրցանակով
  • 2019 թվականին Ֆլորենցիայում պարգևատրվել է «Ֆաբբրինի» մրցանակով
  • 2008 թվականին Լոնդոնի Թագավորական ազգային թատրոնում խաղացել է Թոնի Հարիսոնի «Ֆրամ» պիեսում։
  • 2007 թվականին Էդինբուրգի փառատոնին խաղացել է «Փախուստ Համլետից» պիեսում, որի ռեժիսորն էր Գիանպիերո Բորգիան։
  • 1990 թվականին Թագավորական օպերայի թատրոնում նկարահանվել է «Չղջիկը» ֆիլմում։
  • 1991 թվականին «Թագավորական բալետ» թատերախմբում նկարահանվել է «Ձմեռային երազներ» կարճամետրաժ ֆիլմում։
  • 1993 թվականին «Նյու Յորք Սիթի բալետ»-ում նկարահանվել է «Ջորջ Բալանչինի տոնակատարությունը» ֆիլմում
  • 1993 թվականին Թագավորական օպերայի թատրոնում նկարահանվել է «Գալահամերգ Չայկովսկու պատվին» ֆիլմում։
  • 1994 թվականին «Թագավորական բալետ»-ում նկարահանվել է «Քնած գեղեցկուհին» ֆիլմում։
  • 1994 թվականին «Թագավորական բալետ»-ում նկարահանվել է «Մայերլինգ» ֆիլմում։
  • 2000 թվականին «Կ բալետ»-ում նկարահանվել է «Կարմեն» ֆիլմում։
  • 2000 թվականին նկարահանվել է «Թագավորական օպերայի թատրոնի բացման տոնակատարությունը» ֆիլմում։
  • 2002 թվականին «Կ բալետ»-ում նկարահանվել է «Ժիզել» ֆիլմում։
  • 2002 թվականին նկարահանվել է «Ագոստոյի 27 լույսերը» ֆիլմում, որի ռեժիսորներ Անտոնիո Սերանոն։
  • 2003 թվականին «Կ բալետ»-ում նկարահանվել է «Կարապի լիճ» ֆիլմում։
  • 2003 թվականին «Կ բալետ»-ում նկարահանվել է «Քնած գեղեցկուհին» ֆիլմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rogai, Natasha (October–November 2016). «The Importance of Emotion». Dance Journal/HK. 18 (5): 16.
  2. «Viviana Durante Becomes Artistic Director of English National Ballet School». English National Ballet School. Արխիվացված է օրիգինալից 2023-07-20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. Craine, Debra. «Viviana Durante: How Isadora Duncan drew me back to the stage». The Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «English National Ballet School - Staff». English National Ballet School. Արխիվացված է օրիգինալից 2023-07-20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  5. «Olivier Awards with MasterCard – Official Site». Officiallondontheatre.co.uk. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Great Performances (1971– ) : The Sleeping Beauty». IMDb.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. British Vogue, October 1991.
  8. Hattenstone, Simon (1999 թ․ ապրիլի 19). «'I gave the Royal Ballet the best years of my life. And this is how they thank me' | Stage». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  9. Alexander, Stuart. «Dalton's thrilling battle». The Independent. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  10. Brown, Ismene (2000 թ․ մարտի 30). «Farewell for now, Viviana». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  11. Rebecca King (2010 թ․ օգոստոսի 19). «Elegantly Tearful». The Skinny. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. David Benedict (2011 թ․ դեկտեմբերի 30). «Directors revived U.K. stage in 2011». Variety. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  13. «The Royal Ballet School celebrates Diploma of Dance Teaching 2014-16 Graduate success». Royal Ballet School. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «Viviana Durante». Royal Opera House. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  15. «Kenneth MacMillan: Steps Back in Time». Barbican Centre. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  16. «Isadora Now: Triple Bill». Barbican. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  17. «Ballet by DK». Penguin Random House. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. «Staff». English National Ballet School. Արխիվացված է օրիգինալից 2023-07-20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  19. David Lister (1999 թ․ ապրիլի 12). «Does a prima ballerina bounce?». The Independent. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  20. «Ballet.co RB Principals». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2002 թ․ մարտի 6-ին.
  21. «Press». Viviana-durante.com. 2014 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  22. «Birthdays: Viviana Durante». The Times. 2010 թ․ մայիսի 8. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  23. Parry, Jann (2016 թ․ նոյեմբերի 8). «Interview – Viviana Durante: Ballerina, mother, teacher and coach of MacMillan's Anastasia». DanceTabs. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիվիանա Դուրանտե» հոդվածին։