Վիվիկա Ժենո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1969[1][2] (55 տարեկան) Ֆերբանկս, Ալյասկա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ինդիանայի համալսարան, West Valley High School? և Jacobs School of Music? |
Պարգևներ | |
Կայք | vivicagenaux.com |
Vivica Genaux Վիքիպահեստում |
Վիվիկա Ժենո (արտասանություն: ,հուլիսի 10, 1969[1][2], Ֆերբանկս, Ալյասկա, ԱՄՆ), ամերիկացի կոլորատուրային մեցցո-սոպրանո։ Հանդես է եկել աշխարհի առաջատար օպերային թատրոններում, այդ թվում՝ Մետրոպոլիտեն օպերայում« Սևիլյան սափրիչ», Փարիզի օպերայում« Իտալուհին Ալժիրում» և Բավարիայի պետական օպերայում« Մոխրոտը» օպերաներում։
Ծնվել է Ալյասկա նահանգի Ֆեյրբանկս քաղաքում 1969 թվականի հուլիսի 10-ին։ Հայրը բիոքիմիայի պրոֆեսոր էր նույն քաղաքի համալսարանում, իսկ մեքսիկուհի մայրը՝ լեզվի ուսուցչուհի[4]։ Փոքր հասակից սկսել է վոկալի դասերը հանգուցյալ դրամատիկ սոպրանո Դորոթի Դաուի մոտ, որից հետո Բլումինգթոնի Ինդիանայի համալսարանում սովորել է վաղամեռիկ Նիկոլա Ռոսսի-Լամենիի ու Վիրջինյա Զինիի մոտ, այնուհետև երկար տարիներ՝ Կլաուդիա Պինցա Բոցցոլայի մոտ Պիցբուրգում։ Մասնագիտական կարիերան սկսել է Ջոակինո Ռոսսինիի կատակերգական հերոսուհիների հմայիչ մարմնավորումներով (Ռոսինան «Սևիլյան սափրիչ» օպերայից, Իզաբելլան «Իտալուհին Ալժիրում» օպերայից, Անգելինան «Մոխրոտը» օպերայից)։ Այս դերերգերը կատարել է ավելի քան երկու հարյուր անգամ ԱՄՆ-ի գլխավոր օպերային թատրոններում (այդ թվում՝ Մետրոպոլիտեն օպերան, Սան Ֆրանցիսկոյի, Դալլասի, Սիեթլի, Սան Դիեգոյի, Պիցբուրգի և Մինեսոտայի օպերաները), ինչպես նաև Փարիզի, Վիեննայի, Բեռլինի, Ամստերդամի, Դրեզդենի, Մյունխենի, Մոնրեալի, Թել Ավիվի, Վերոնայի, Սանտիագոյի ու Պերթի օպերային թատրոններում։
Պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 1994 թվականի հոկտեմբերին Ֆլորենցիայում «Իտալուհին Ալժիրում» օպերայից Իզաբելլայի դերերգով։
Բարոկկո ոճի առաջին դերերգը Հենդելի Արմինիոն էր․ շարունակել է ընդլայնել երգացանկը, որն այժմ ընդգրկում է 28 դերերգ, որոնցից 20-ը տաբատային դերեր են (կին, սովորաբար մեցցո-սոպրանո, որը կատարում է տղամարդու դեր) և սկզբնապես նախատեսված են եղել կաստրատ ձայնի համար։
Նախնական կարիերայի գլխավոր դերերգերի թվում էին՝ Բրյուսելում և Փարիզում ներկայացված Հասսեի «Մարկ Անտոնիո և Կլեոպատրա» օպերան, Փարիզում Պալերմոյում և Լիոնում ներկայացված Ալեսանդրո Սկարլատիի վերջերս վերբացահայտված «Սուրբ երրորդություն» օրատորիան, Լոս Անջելեսի օպերային թատրոնում ներկայացված Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան, Նյու Յորքի Քարնեգի հոլում տեղի ունեցած մենահամերգը[5], Բեռլինի պետական օպերայում, Վիեննայի պետական օպերայում և Մետրոպոլիտեն օպերայում ներկայացված Ռոսինաները, Փարիզում և Հոնկ Կոնգում ներկայացված Մենդելսոնի «Ամառային գիշերվա երազը», Մինեսոտայի օպերային թատրոնում ներկայացված «Լուկրեցիա Բորջիա», «Կապուլետներ և Մոնտեկիներ» և «Շամիրամ» օպերաները, Ուրբեյնը «Հուգենոտներ» օպերայից, Սելիմոն Հասսեի «Սոլիմանո» օպերայից, Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում ներկայացված Յունոնան Հենդելի «Սեմելե» օպերայից, ինչպես նաև յոթ մասնակցություն Կարամուրյան փառատոնին։
|
|
Բելգիացի ֆուտբոլիստ Ռեժիս Ժենոյի հեռավոր ազգականուհին է։ Եվրոպական բարոկկո երաժշտությամբ հետաքրքրվածության շնորհիվ բնակություն է հաստատել Վենետիկում[5][6]։ 2004 թվականին նկարահանված «A Voice Out of the Cold» վավերագրական ֆիլմի հերոսուհին է[7][8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիվիկա Ժենո» հոդվածին։ |
|