Վիտա Սիդորկինա | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Խաբարովսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | մոդել |
Vita Sidorkina Վիքիպահեստում |
Վիտա (Վիտալինա) Սիդորկինա (ռուս.՝ Вита (Виталина) Сидоркина, մարտի 20, 1994, Խաբարովսկ, Ռուսաստան), ռուս մոդել, որը հայտնի է Victoria's Secret-ի շոուներին իր մասնակցությամբ[1][2]։
Ծնվել և մեծացել է Խաբարովսկում։ Դպրոցում սովորելու ընթացքում հաճախել է մոդելավորման դասընթացների։ 2010 թվականին պայմանագիր է կնքել մոսկովյան Cherie Models մոդելային գործակալության հետ և նկարահանվել է «Mitos» և «Clue» ընկերությունների կատալոգներում[3]։
2011 թվականին՝ 17 տարեկան հասակում տեղափոխվել է Նյու Յորք՝ որպես մոդել աշխատելու համար[4]։ Նույն տարում նա մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին։
2011 թվականին Սիդորկինան հայտնվել է Rebecca Minkoff[5] և Oyster[6] ապրանքանիշերի գովազդում, ինչպես նաև Revue des Modes-ի շապիկին ։ Նա մասնակցել է այնպիսի դիզայներների ցուցադրություններին, ինչպիսիք են Adam, Carmen Marc Valvo, Hermès, Joy Cioci, Moncler Gamme Rouge, Rebecca Minkoff և Tory Burch ընկերությունները։
2012 թվականին նկարահանվել է L'Officiel[7] և «Alexis and Elle» ամսագրերի շապիկներում։
2013 թվականին ժամանակավոր պայմանագիր է կնքել Նյու Յորքի «Silent» գործակալության հետ, երեք ամիս աշխատելով ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթում, հետո մեկնել է Փարիզ, որտեղ արագորեն ձեռք է բերել հայտնիություն՝ Փարիզում մասնակցելով 7 ցուցադրությունների[3]։
2014 թվականին նկարվել է «Vanity Fair»-ի համար։ Նույն տարում նա լուսանկարվել է ներքնազգեստի Victoria's Secret ապրանքանիշի[8] և նրանց PINK շարքի համար[9][10]։
2015 թվականին հրավիրվել է Victoria's Secret-ի տարեվերջյան շոուին[11]։ Նույն թվականին նա հայտնվել է Marie Claire, Dressed to Kill, Teen Vogue, Paper և Telva ամսագրերի շապիկներին և նկարահանվել BCBG Max Azria-ի Spinelli Kilcollin-ի և Lefties-ի գովազդներում[12]։
2017 թվականի հուլիսի 29-ին ամուսնացել է իտալացի գործարար Վալերիո Մորաբիտոյի հետ[13]շ։ Զույգն ունի դուստր՝ Ալլեգրան (ծնվել է 2018 թվականի նոյեմբերի 15-ին)[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտա Սիդորկինա» հոդվածին։ |