Վիրալի Մոդի անգլ.՝ Virali Modi | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1991[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան[2] |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | հաշմանդամների իրավունքների պաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Virali Modi Վիքիպահեստում |
Վիրալի Մոդի[3] (անգլ.՝ Virali Modi, սեպտեմբերի 29, 1991[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ և մոտիվացիոն խոսնակ Հնդկաստանից[4]։ Նա իր երիտասարդության մեծ մասն անցկացրել է Միացյալ Նահանգներում, սակայն Հնդկաստան կատարած այցից հետո մալարիայով վարակվելու պատճառով կոմայի մեջ է ընկել[5]։ Նա ողջ է մնացել, բայց այլևս չի կարողացել քայլել[6]։ 2014 թվականին երկրորդ տեղն Է զբաղեցրել «Միսս Հնդկաստան անվասայլակով» մրցույթում և արդյունքում մեծ թվով երկրպագուներ է ձեռք բերել սոցիալական ցանցերում[3]։ Նա հանրագիր է ստեղծել Change.org «Հնդկական երկաթուղիներում հաշմանդամների նկատմամբ բարյացակամության միջոցառումների իրականացում» (անգլ.՝ Implement Disabled Friendly Measures in Indian Railways) խորագրով[7]։
Երկաթուղու հասանելիությունը բարելավելու ջանքերի շնորհիվ ընդգրկվել է BBC-ի 2017 թվականի «100 կանանց» ցուցակում[8]։ Բազմիցս ելույթ է ունեցել TEDx-ում՝ խոսելով իր փորձի և հաշմանդամության հետ կապված խնդիրների մասին[9][10][11]։ Վիրալին սկսել է արշավ՝ խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիությունը, մեկը՝ 2017-ին, որը կոչվում էր #MyTrainToo, իսկ մյուսը՝ # RampMyRestaurant[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրալի Մոդի» հոդվածին։ |