Վիքի-վիքի | |
---|---|
Տեսակ | շաթլ ավտոբուս |
Wiki Wiki buses Վիքիպահեստում |
«Վիքի-Վիքի» շաթլ (անգլ.՝ Wiki-Wiki Shuttle), Հոնոլուլուի միջազգային օդանավակայանում գործող ավտոբուս, որը սպասարկում է ուղևորներին և ապահովում ուղեբեռի տեղափոխումը տերմինալների միջև։ Աշխատանքային ժամերը՝ տեղական ժամանակով 6-ից 22-ը։
Հավայերենում «wiki» բառը նշանակում է «արագ», իսկ «wiki-wiki» նշանակում է «շատ արագ»։ Շաթլի անունը ամերիկացի ծրագրավորող Ուորդ Քանինգհեմին ոգեշնչել է իր նոր կայքէջն անվանելու «WikiWikiWeb»[1]։ Այդ կայքի մշակման համար օգտագործվող տեխնոլոգիան ներառում էր կայքի այցելուների կողմից բովանդակությունը փոփոխելու հնարավորությունը, և տեխնոլոգիայի այս դասը ստացավ «վիքի» անվանումը, իսկ այդ տեխնոլոգիաներն օգտագործող արտադրանքներից է նաև այն ծրագրային ապահովումը, որով գրված է Վիքիպեդիան։
Հոնոլուլուի օդանավակայանը «Վիքի-Վիքի» շաթլներն օգտագործում է 1984 թվականից, երբ դրանք ներդրվեցին որպես «ժամանակավոր միջոց»։ Օդանավակայանի ղեկավարությունը նախատեսում էր հրաժարվել դրանց հետագա շահագործումից, քանի որ օգտագործվող ավտոբուսները բարոյապես և ֆիզիկապես հնացած էին և, բացի այդ, դրանք չափազանց մեծ ծանրաբեռնվածություն էին ստեղծում օդանավակայանի շենքի համար[2]։
2004 թվականի նոյեմբերին տեղական լրատվամիջոցները հայտնեցին, որ «Վիքի-Վիքի» շաթլները կփոխարինվեն օդափոխվող հետիոտնային անցումով[3], 2005 թվականի հոկտեմբերին շարժվող մայթով այդ անցումն առաջին անգամ փորձարկվեց[4]։
«Վիքի-Վիքի» շաթլներ շահագործող ընկերությունը սկզբնապես Aircraft Services International Group-ն էր։ 2009 թվականի ապրիլին Հոնոլուլուի օդանավակայանը պայմանագիր է կնքել Roberts Hawaii ընկերության հետ, և այդ ավտոբուսների ցուցանակները փոխվել են «HNL shuttle»-ի[5][6]։
2013 թվականին Հոնոլուլուի օդանավակայանում շարունակել են օգտագործել շաթլ-ավտոբուսները[7], բայց դրանք սպասարկել են միայն միջազգային տերմինալը՝ 2010 թվականի վերջին շարժվող մայթի շահագործման հանձնելու շնորհիվ[8]։
2013 թվականին շաթլների երթուղում շահագործման են հանձնվել նախկին «Վիքի-Վիքի» գծանշումներով նոր ավտոբուսներ[9][10]։