Վիքիպեդիայի հուսալիություն

Վանդալիզմ Վիքիպեդիայի հոդվածում։ Ձախ կողմի բաժինը չվնաստված, նորմալ տարբերակն է, իսկ աջ կողմում վնաստված տարբերակը։

Վիքիպեդիայի հուսալիությունը համեմատած այլ հանրագիտարանների և մասնագիտացված աղբյուրների հետ գնահատվել է տարբեր եղանակներով, ինչպիսիք են՝ վիճակագրության միջոցով պատմական օրինակների համեմատական վերլուծությունը, Վիքիպեդիային խմբագրման գործընթացին հատուկ թույլ և ուժեղ կողմերն ուսումնասիրությունը[1]։ Վերջերս հակասական խմբագրումները, Վիքիպեդիայի կեսնագրական հոդվածներում կեղծ, զրպարտիչ և կողմակալ տվյալներ ավելացնելը լայն տարածում են ստացել[2][3]։

Nature ամսագրը 2005 թվականին համեմատել է Վիքիպեդիայի գիտական հոդվածները Բրիտանիկա հանրագիտարան հոդվածների հետ, ըստ ամսագրի՝ Վիքիպեդիայի ճշգրտության մակարդակը մոտ էր Բրիտանիկա հանրագիտարանի ճշգրտությանը[4]։ Բրիտանիկա հանրագիտարանը վիճարկել է Nature-ը հետազոտությունը[5], սակայն Nature ամսագիրը հետագայում պատասխանել է վիճարկմանը և՛ պաշտոնական պատասխանով, և Բրիտանիկա հանրագիտարանի հիմնական առարկությունները կետ առ կետ հերքելով[6]։ 2008-2012 թվականներին գիտական և բժշկական, ինչպես օրինակ՝ ախտաբանության[7], թունագիտության[8] ուռուցքաբանության[9],, դեղանյութերի[10] և հոգեբուժության[11], թեմաներով հոդվածների համեմատությունը գիտական աղբյուրների հետ ցույց տվեց, որ Վիքիպեդիայի խորությունն ու լուսաբանումը բարձր մակարդակի են։ Ընթեռնելիության վերաբերյալ մտահոգությունների մասին հետազոտություններ են հրատարակել Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միությունը[12], Հոգեբանական բժշկություն ամսագիրը (2012)[11], իսկ Գաստրոէնտերոլոգիայի և լիարդաբանության եվրոպական ամսագիրը հրատարակել է հուսալիության մտահոգությունների մասին հետազոտություն[13]։

Վիքիպեդիան բաց է անանուն և համագործակցված խմբագրման համար, այսպիսով հուսալիության վերաբերյալ գնահատականներում սովորաբար քննվում է կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկության ջնջման արագությունը։ IBM-ի հետազոտողների 2003 թվականի աշխատանքը ցույց տվեց, որ «վանդալիզմը սովորաբար վերացվում է չափազանց արագ, և օգտատերերի մեծ մասը չի տեսնում դրա հետևանքները»[14], ըստ նրանց՝ «Վիքիպեդիան ունի ինքնաբուժման զարմանալի արդյունավետություն»[15]։

Հրատարակվել են նաև որոշ օրինակներ, որտեղ կեղծ տեղեկությունը Վիքիպեդիայի հոդվածում մնացել է երկար ժամանակ։ 2005 թվականի մայիսին մի անանուն խմբագիր ստեղծել է Ջոն Սայգենթալերի մասին հոդված, որը պարունակում էր որոշ զրպարտիչ տվյալներ[16]։ Սխալ տեղեկությունը հոդվածում մնացել էր չորս ամիս։ Ֆրանսերեն Վիքիպեդիայում մի հոդված նկարագրում էր «Léon-Robert de L'Astran»–ին որպես 18–րդ դարի հակաստրկային նավի սեփականատեր, ինչը հանգեցրեց նրան, որ նախագահի թեկնածու Սեգոլեն Ռուայալը գովաբանի նրան։ Սակայն հետագայում մի ուսանողի հետաքննությունը ցույց տվեց, որ հոդվածը խաբեություն է և de L'Astran–ը երբեք գոյություն չի ունեցել[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Katharine Q. Seelye (2005 թ․ դեկտեմբերի 4). «Snared in the Web of a Wikipedia Liar». New York Times.
  2. Leonard, Andrew (2013 թ․ մայիսի 17). «Revenge, ego and the corruption of Wikipedia». Salon. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  3. Pinsker, Joe (2015 թ․ օգոստոսի 11). «The Covert World of People Trying to Edit Wikipedia—for Pay». The Atlantic. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  4. Giles, J. (2005). «Internet encyclopaedias go head to head: Jimmy Wales' Wikipedia comes close to Britannica in terms of the accuracy of its science entries». Nature. 438 (7070): 900–1. Bibcode:2005Natur.438..900G. doi:10.1038/438900a. PMID 16355180. The study (which was not in itself peer reviewed) was cited in many news articles such as this: «Wikipedia survives research test». BBC News. BBC. 2005 թ․ դեկտեմբերի 15.
  5. Fatally Flawed: Refuting the recent study on encyclopedic accuracy by the journal Nature Encyclopædia Britannica, Inc., March 2006
  6. Nature (2006 թ․ մարտի 30). «Nature's responses to Encyclopaedia Britannica». Nature.com. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  7. Wood, A; Struthers, K (2010). «Pathology education, Wikipedia and the Net generation». Medical teacher. 32 (7): 618–620. doi:10.3109/0142159X.2010.497719. PMID 20653388. «We have identified Wikipedia as an informative and accurate source for Pathology education and believe that Wikipedia is potentially an important learning tool for of the 'Net Generation'.»
  8. S. Robert Lichter, Ph.D,,: Are chemicals killing us? Statistical Assessment Service, May 21, 2009
  9. Leithner, A; Maurer-Ertl, W; Glehr, M; Friesenbichler, J; Leithner, K; Windhager, R (Jul–Aug 2010). «Wikipedia and osteosarcoma: a trustworthy patients' information?». Journal of the American Medical Informatics Association : JAMIA. 17 (4): 373–4. doi:10.1136/jamia.2010.004507. PMC 2995655. PMID 20595302.
  10. Clauson KA, Polen HH, Kamel Boulos MN, Dzenowagis JH (2008). «Scope, completeness, and accuracy of drug information in Wikipedia» (PDF). Annals of Pharmacotherapy. 42 (12): 1814–21. doi:10.1345/aph.1L474. PMID 19017825. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին. {{cite journal}}: Unknown parameter |laysource= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. 11,0 11,1 Reavley, N. J.; MacKinnon, A. J.; Morgan, A. J.; Alvarez-Jimenez, M.; Hetrick, S. E.; Killackey, E.; Nelson, B.; Purcell, R.; Yap, M. B. H.; Jorm, A. F. (2011). «Quality of information sources about mental disorders: A comparison of Wikipedia with centrally controlled web and printed sources». Psychological Medicine. 42 (8): 1753–1762. doi:10.1017/S003329171100287X. PMID 22166182.
  12. Rajagopalan, M. S.; Khanna, V. K.; Leiter, Y.; Stott, M.; Showalter, T. N.; Dicker, A. P.; Lawrence, Y. R. (2011). «Patient-Oriented Cancer Information on the Internet: A Comparison of Wikipedia and a Professionally Maintained Database». Journal of Oncology Practice. 7 (5): 319–323. doi:10.1200/JOP.2010.000209. PMC 3170066. PMID 22211130.
  13. Azer, S. A. (2014). «Evaluation of gastroenterology and hepatology articles on Wikipedia». European Journal of Gastroenterology & Hepatology. 26 (2): 155–63. doi:10.1097/MEG.0000000000000003. PMID 24276492.
  14. history flow: results IBM Collaborative User Experience Research Group, 2003
  15. Fernanda B. Viégas, Martin Wattenberg, Kushal Dave: Studying Cooperation and Conflict between Authors with history flow Visualizations Արխիվացված 2006-01-25 Wayback Machine. Proceedings of the SIGCHI conference on Human factors in computing systems, 575–582, Vienna 2004, ISBN 1-58113-702-8
  16. John Seigenthaler (2005 թ․ նոյեմբերի 29). «A false Wikipedia "biography"». USA Today.
  17. Sage, Adam (2010 թ․ հունիսի 9). «Ségolène Royal and Wikipedia duped by tale of anti-slavery activist». The Times. London. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.