Վլադ Միրիցե

Վլադ Միրիցե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունVlad Miriță
Նաև հայտնի է որպեսՎլադ
Ծնվել էօգոստոսի 2, 1981 (43 տարեկան)
Ռումինիա Տիրգովիշտե, Ռումինիա
ԵրկիրՌումինիա Ռումինիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
Կայքvladmirita.com
 Vlad Miriță Վիքիպահեստում

Վլադ Միրիցե (ռումիներեն՝ Vlad Miriță), հայտնի է նաև որպես Վլադ (ռումիներեն՝ Vlad, օգոստոսի 2, 1981(1981-08-02), Տըրգովիշտե, Ռումինիա), ռումինացի տենոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկանում սկսել է պատրաստվել պրոֆեսիոնալ երաժշտական կարիերային՝ «Armonia Valaha Choir» երգչախմբի կազմում մասնակցելով երաժշտական տարբեր մրցույթների։ 2001 թվականից «Madrigal» արևելաեվրոպական կամերային խմբի անդամ է։ 2002 թվականին մասնակցել է «National Pop Festival 2002»-ին։ 2005 թվականին Լուգոժում կայացած «Traian Grozăvescu» տենորների միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2006 թվականին պարգևատրվել է Բուխարեստի Օպերային թատրոնի թոշակով[1]։

Եվրատեսիլ 2008

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոյի հետ կատարումը, 2008, Բելգրադ

2008 թվականին Վլադ Միրիցեն Նիկոլետա Մատեիի հետ դուետով հաղթել է Ռումինիայի ազգային ընտրական մրցույթում, որի արդյունքում ամեն տարի ընտրվում է Եվրատեսիլ երգի մրցույթում Ռումինիայի մասնակիցը։

Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում դուետը «Pe-o margine de lume» երգը կատարել է 2 լեզուներով՝ իտալերեն և ռումիներեն։ Առաջին կիսաեզրափակչում Ռումինիայի մասնակիցներն ստացան բավականին բարձր միավորներ եզրափակիչ փուլ անցնելու համար, սակայն եզրափակիչ փուլում ելույթն անհաջող էր. 45 միավորով նրանք գրավեցին 20-րդ տեղը[2]։

Եվրատեսիլից հետո երգիչը թողարկեց իր առաջին ալբոմը՝ «I’ll Be with You», որի գլխավոր երգը Սառա Բրայթմանի հետ դուետն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «CEE Musiktheater Scholarships». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  2. Nico & Vlad | Participant Profile | Eurovision Song Contest - Düsseldorf 2011

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]