Վլադան Բատիչ սերբ.՝ Владан Батић | |
Կուսակցություն՝ | Christian Democratic Party of Serbia? և Սերբիայի նոր դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (1981) |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | հուլիսի 27, 1949 |
Ծննդավայր | Obrenovac, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Վախճանի օր | դեկտեմբերի 29, 2010[1] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Obrenovac, Սերբիա |
Քաղաքացիություն | Սերբիա, ՀՍՖՀ և Սերբիա և Չեռնոգորիա |
Ի ծնե անուն | սերբ.՝ Владан Батић |
Զավակներ | Olgica Batić? |
Վլադան Բատիչ (սերբ.՝ Владан Батић, հուլիսի 27, 1949, Obrenovac, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - դեկտեմբերի 29, 2010[1], Obrenovac, Սերբիա[2]), սերբ քաղաքական գործիչ, պետական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, Սերբիայի արդարադատության նախարար (2001-2004)։ Սերբիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ (DHSS):
1972 թվականին ավարտել Է Բելգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1977 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, իսկ 1981 թվականին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր։ 1990 թվականին միացել Է Սերբիայի Դեմոկրատական կուսակցությանը, իսկ հետո 1992 թվականին դարձել Է Սերբիայի դեմոկրատական կուսակցության անդամ։ 1990-ական թվականների երկրորդ կեսին հիմնադրել է Սերբիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որի ղեկավարը եղել է մինչև իր մահը[3]։
2000 թվականին, լինելով Սերբիայի դեմոկրատական ընդդիմության թեկնածու, նա ընտրվել է Սերբիայի Հանրապետության ժողովրդական պատգամավոր։ Աշխատել է երեք գումարումների ժողովրդական Սկուպշչինայի նախագահի տեղակալ։
2001 թվականի հունվարի 25-ից մինչև 2004 թվականի մարտի 3-ը եղել է Սերբիայի արդարադատության նախարար Զորան Ջինջիչի և Զորան Ժիվկովիչի կառավարություններում։
2007 թվականին Վլադան Բատիչը կրկին ընտրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության շուրջ կենտրոնացած կոալիցիայից։ Մեկ տարի անց վերընտրվել է։
Մահացել է քաղցկեղից պատգամավորության ժամանակ։
Դուստրը՝ Օլգիցա Բատիչը, Սերբիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (DHSS) ներկայիս առաջնորդն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադան Բատիչ» հոդվածին։ |