Վլադիմիր Բրաժկո

Վլադիմիր Բրաժկո
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 2002(2002-01-23)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Զապորոժիե, Ուկրաինա[1]
Հասակ 184 սանտիմետր
Դիրք հենակետային կիսապաշտպան

Վլադիմիր Վլադիմիրովիչ Բրաժկո (ուկրաիներեն՝ Володимир Володимирович Бражко, հունվարի 23, 2002(2002-01-23)[1], Զապորոժիե, Ուկրաինա[1]), ուկրաինացի ֆուտբոլիստ, Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Զապորոժիեում։ «Մետալուրգի» ֆուտբոլային դպրոցի սանը 2016 թվականին տեղափոխվել է Կիևի «Դինամոյի» ակադեմիա։ 2019 թվականից խաղացել է ակումբի պատանեկան (Մ-19) թիմում, իսկ 2019/20 մրցաշրջանից սկսած սկսել է ներգրավվել նաև երիտասարդական (Մ-21) թիմի հանդիպումներին։ «Դինամոյի» կազմում հանդես է եկել ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում, որում նորամուտն է նշել 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ խմբային փուլի 1-ին տուրի հաղթական (4:0) խաղում: Խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, 65-րդ րոպեին աչքի է ընկել 11 մետրանոցից խփած գոլով, իսկ 90-րդ րոպեին նրան փոխարինել Է Դմիտրի Մելնիչենկոն[2]։ 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման և 3 գոլով աչքի ընկել ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայում: Մրցաշրջանում հանդես է եկել մինչև 19 տարեկանների «Դինամոյում»։ Նաև ներգրավվել է առաջին թիմի ընկերական հանդիպումներին։ 2022 թվականի ապրիլի 14-ին «Դինամոյում» նորամուտն է նշել «Գալաթասարայի» դեմ հաղթական (3:1) և ընկերական խաղում: Խաղադաշտ է դուրս եկել 82-րդ րոպեին՝ փոխարինելով Վիկտոր Ցիգանկովին[3]։ Սակայն պաշտոնական մրցաշարերում կիևցիների կազմում չի խաղացել։

2022 թվականի հուլիսի 18-ին Նիկոլայ Միխայլենկոյի և Ռոման Վանթուխի հետ միասին մեկնել է «Զարյա»՝ երկու տարվա վարձավճարով[4]։ Պաշտոնական մակարդակով 2022 թվականի օգոստոսի 23-ին Պոլտավայի «Վորսկլայի» դեմ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 1-ին նորամուտն է նշել տուրի հաղթական (3:1) տնային խաղում։ Խաղադաշտ է դուրս եկել 85-րդ րոպեին՝ փոխարինելով Եգոր Նազարինային[5][6]։ «Զարյայի» կազմում առաջին գոլով աչքի է ընկել 2022 թվականի սեպտեմբերի 3-ին Կիևի «Դինամոյի» դեմ Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի տնային հաղթական (3:2) հանդիպման 70-րդ րոպեին: Բրաժկոն խաղադաշտ է դուրս եկել 63-րդ րոպեին՝ փոխարինելով Դմիտրի Միշնևին[7][8]։

Կարերիա հվաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ուկրաինայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներում (Մ-15, Մ-16 և Մ-17):

2020 թվականից հրավիրվել է Ուկրաինայի երիտասարդական հավաքական։ Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում (մինչև 21 տարեկան) մասնակցել է 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի ֆուտբոլի առաջնությանը, որտեղ թիմը հասել է կիսաեզրափակիչ։

2024 թվականի մարտի 22-ին ազգային հավաքականում նորամուտն է նշել 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում, որն ավարտվել Է Ուկրաինայի հաղթանակով՝ 1-2 հաշվով։

2024 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակից։ Մասնակցել է Ուկրաինայի հավաքականի բոլոր երեք հանդիպումներին։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Զարյա» (Լուգանսկ)
  • Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2022/23
«Դինամո» (Կիև)
  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2023/24
Ուկրաինայի հավաքական
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2023
  • Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ նոյեմբեր 2023

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. DYNAMO KYIV U19 VS. BENFICA U19 4 - 0 Արխիվացված 2022-09-28 Wayback Machine (անգլ.)
  3. GALATASARAY VS. DINAMO KIEV 1 - 3 Արխիվացված 2022-09-29 Wayback Machine (անգլ.)
  4. «Динамо віддало Вантуха та ще двох футболістів в оренду в Зорю». Արխիվացված օրիգինալից 2022-09-27-ին. Վերցված է 2023-10-12-ին.
  5. VBET Ліга. 1-й тур Матч №3. «Зоря» 3 : 1 «Ворскла» Արխիվացված 2023-03-30 Wayback Machine. Офіційний сайт УПЛ
  6. «УПЛ. Зоря - Ворскла 3:1. Видовище ціною страждань Скрипника». Արխիվացված օրիգինալից 2022-09-29-ին. Վերցված է 2023-10-12-ին.
  7. VBET Ліга. 3-й тур Матч №18. «Зоря» 3 : 2 «Динамо» Արխիվացված 2023-06-05 Wayback Machine. Офіційний сайт УПЛ
  8. «Зоря – Динамо 3:2. Досі лідери з кінця». Արխիվացված օրիգինալից 2022-09-28-ին. Վերցված է 2023-10-12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բրաժկո» հոդվածին։