![]() | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7 (20), 1911[1] |
Ծննդավայր | Պերմ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հուլիսի 2, 1975 (64 տարեկան) կամ հուլիսի 4, 1975[2][3] (64 տարեկան) |
Մահվան վայր | Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Babushkinskiy Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Վլադիմիր Նիկոլաևիչ Եմելյանով (ռուս.՝ Владимир Николаевич Емелья́нов, հունիսի 7 (20), 1911[1], Պերմ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 2, 1975 կամ հուլիսի 4, 1975[2][3], Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային թատրոնի ու կինոյի դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1972)։
Վլադիմիր Եմելյանովը ծնվել է 1911 թվականի հունիսի 20-ին Պերմ քաղաքում։ Մանկությունն անցել է Ռուսաստանի համար ծանր օրերին, երբ սով էր, տնտեսական քայքայում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից ու քաղաքացիական պատերազմից հետո երիտասարդ Խորհրդային Միությունը նոր կյանք էր սկսում[4]։
1925 թվականին ավարտելով դպրոցը և դերասան դառնալու որոշումով՝ Վլադիմիրը գնում է նոր բացված Պերմի Աշխատավոր երիտասարդների թատրոն, որն Ուրալում առաջին այդպիսի թատրոնն էր[5]։ Թատրոնում հանդես է եկել մինչև 1931 թվականը[4]։
1931-1932 թվականներին սովորում է Մոսկվայի պրոլետարիատի լուսավորչամշակութային կազմակերպության ստուդիայում։ 1932 թվականից հանդես է գալիս Սվերդլովսկի Աշխատավոր երիտասարդների թատրոնում, իսկ 1937 թվականից՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի անվան Մոլոտովի թատրոնում։ 1953 թվականից սկսում է աշխատել Ե. Վախթանգովի անվան ակադեմիական թատրոնում, իսկ 1956 թվականից՝ Մոսկվայի Կինոդերասանի թատրոն-ստուդիայում[6]։
Եմելյանովի առաջին ֆիլմը՝ «Թշնամական մրրիկ»-ը (1953), կանխորոշեց դերասանի ստեղծագործական ուղին։ Նա սկսեց խաղալ բոլշևիկների, հեղափոխականների, քաղաքացիական պատերազմի հրամանատարների, կուսակցական ղեկավարների դերեր[4]։
Վլադիմիր Եմելյանովը մահացել է 1975 թվականի հուլիսի 2-ին Դոնեցկում[4]։ Թաղված է Մոսկվայի Բաբուշինսկոե գերեզմանատանը (հողակտոր №16)։
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1953 | Թշնամական մրրիկ | Ֆելիքս Ձերժինսկի |
1954 | Արիության դպրոց | Սեմյոն Գալկա |
1954 | Վտանգավոր արահետներ | Կոնդրատի Նիկոլաևիչ |
1954 | Այս մասին մոռանալ չի կարելի | շրջկոմի քարտուղար |
1954 | Հասունության վկայական | Վալենտինի հայր՝ Լիստովսկի |
1955 | Մանկավարժական պոեմ | Անտոն Մակարենկո |
1955 | Նավաստի Չիժիկը | կապիտան Լուզգին |
1956 | Դա սկսվել է այսպես... | սովխոզի տնօրեն Գրիշանին |
1956 | 300 տարի առաջ... | Մուժիլովսկի |
1956 | Առաջին ուրախություններ | Պյոտր Ռագոզին |
1956 | Ծովն է կանչում | Ֆեոդոր Միխայլովիչ |
1956 | Անմահ կայազոր | կոմիսար Կոնդրատև |
1957 | Արտասովոր ամառ | Պյոտր Ռագոզին |
1957 | Նրա կյանքի իմաստը | |
1957 | Ձիգ հանգույց | Կուրգանով |
1957 | Դեպք անապատում | գնդապետ |
1957 | Տրուբաչովի ջոկատը պայքարում է | Միրոն Դմիտրիևիչ |
1958 | Աշտարակների դրոշները | Անտոն Մակարենկո |
1958 | Այն կողմում | Նիկոլա |
1958 | Կիևցին | գերմանացի սպա Բուշ/հետախույզ Տրոյանսկի |
1958 | Առաջին կարգի կապիտան | Ժելեզնով |
1958 | «Այլազանների» գործը | Ինոկենտի Գրիգորև |
1958-1972 | Արև որոնողները | գնդապետ Ֆեդոսև |
1959 | Ես եղել եմ Արևի ուղեկիցը | Իգոր Պետրովիչ |
1959 | Մարդը փոխում է մաշկը | Կոմարենկո |
1959 | Բոցավառ հոգի | |
1960 | Քաղաքային սահմանից դուրս | Տոմա Չեբոտարու |
1960 | Հայրենիքից հեռու | բենզալցակայանի աշխատակից |
1961 | Խենթերի դատարանը | Աբրահամ Հագեր |
1961 | Փոթորիկների մոլորակը | Վերշինին |
1961 | Մեքենավարը գնացք էր վարում | գեստապոյի քննիչ |
1962 | Երբ բաժանում են կամուրջները | Պյոտր Սիդորովիչ |
1963 | Ալթայի արահետները | Վերշինին |
1963 | Լռություն | Նիկոլայ Վոխմինցև |
1963 | Երբ լալիս են կազակները | դատավոր |
1963 | Ապասիոնատա | Մաքսիմ Գորկի |
1964 | Գերեզմանատան միջով | փականագործ Բուգրեև |
1964 | Հիշիր, Կասպա՛ր | Բախմատով |
1964 | Տիեզերական ձուլվածք | ինստիտուտի տնօրեն |
1964 | Ի՛նձ մոտ, Մուխտա՛ր | Սերգեյ Պրոկոֆևիչ |
1965 | Երրորդ երիտասարդությունը | Իվան Վսևոլոժսկի |
1965 | Սառցե մշուշի միջով | ոստիկանության պետ |
1965 | Աննվաճ գումարտակը | Դոբրովոլսկի |
1966 | Փոքրիկ փախստականը | մաքսային ծառայության պետ |
1966 | Նրանց ճանաչում էին միայն դեմքով | փոխծովակալ Ռեյնհարդտ |
1966 | Գնում եմ փնտրելու | գնդապետ Իցենկո |
1966 | Վայրի մեղր | գեներալ Ռոդիոն Կոստեցկի |
1966 | Մոր հավատարմություն | գնդապետ |
1967 | Գնչուն | Տիմոֆեյ Իլյիչ |
1967 | Գաղտնաբառ պետք չէ | Գրժիմալսկի |
1967 | Հիշենք այս օրը | Մինսկի խորհրդի նախագահ |
1967 | Անյուտայի ճանապարհը | Պլատոն Պավլովիչ |
1968 | Հետախույզները | գեներալ |
1968 | Ուրալյան լեռների հեքիաթները | վարպետ |
1968 | Հեղափոխության ձիավորները | Սեմյոն Կարտաշյով |
1969 | Մռայլ գետը | Յակով Կուպրիյանով |
1969 | Տագնապալի գիշերները Սամարայում | Սեմյոն Լևին |
1969 | Բոնիվուրի սիրտը | Բագրով |
1969 | Պատմություն չեկիստի մասին | Կազանսկի |
1969 | Մանրագծեր Վ. Լենինի նկարին | Մաքսիմ Գորկի |
1970 | Ռիսկ | |
1970 | Հավերժության ավետաբերները | նախարար |
1970 | Գիշերային հերթափոխ | Բիրյուկով |
1970 | Լիր արքա | կոմս Քենտ |
1971 | Եգոր Բուլիչովն ու մյուսները | Մոկեյ Բաշկին |
1972 | Պոմպեյի վերջին օրերը | հրշեջ տեսուչ |
1972 | Անծանոթը, որին բոլորն էին ճանաչում | |
1973 | Ճանաչում | դատավոր Սթենլի |
1973 | Նադեժդա | գեներալ |
1973 | Կյանքը մեղսագործ երկրում | |
1974 | Կայանում՝ երեք ժամով | գործարանի տնօրեն |
1974 | Ո՞վ, եթե ոչ դու | |
1974 | Անձնական հարցերով ընդունելության օր | գլխավոր պետ |
1974 | Գեորգի Սեդով | Պետրով-Գիմալայսկի |
1975 | Ոսկու գինը | |
1975 | Գոյատևել մինչև արշալույս | գեներալ |
1975 | Հրաշքի սպասելով | Նիկոլայ Ֆոմիչ |
Տարի | Ֆիլմ | Ձայն |
---|---|---|
1954 | Կոմս Մոնտե-Քրիստո | աբբա Ֆարիա |
1954 | Քանի դեռ ինձ հետ ես | |
1962 | Երկու N պարոնայք | |
1966 | Ռոմանս կլարնետի համար | պապիկ |
|