Վլադիմիր Կոնովալով | |
---|---|
դեկտեմբերի 5, 1911 - նոյեմբերի 29, 1967 (55 տարեկան) | |
Ծննդավայր | Nadiine, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Krasnenkoe cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Խորհրդային նավատորմ և Ռազմածովային նավատորմ |
Կոչում | դերծովակալ |
Հրամանատարն էր | L-3? |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
Դերծովակալ Վլադիմիր Կոնստանտինովիչ Կոնովալով (ռուս.՝ Влади́мир Константи́нович Конова́лов. դեկտեմբերի 5, 1911, Nadiine, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1967, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նավատորմի նշանավոր սուզանավերի հրամանատար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ծնվել է Նադինե գյուղում ( Զապորոժժիայի մարզ, այժմյան Ուկրաինա ), հրեական ընտանիքում, որպես Վուլֆ Կալմանովիչ Կոնովալով[1]: Երեխա է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Դոնեցկ: Սովորել է Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարանում[2]: 1932 թվականին ծառայության է անցել խորհրդային նավատորմում: 1936 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը[3][4], որից հետո ծառայել է Սևծովյան նավատորմի սուզանավերում: 1940 թվականի հոկտեմբերին տեղափոխվել է Բալթյան նավատորմ և նշանակվել խորհրդային L-3 սուզանավի երկրորդ հրամանատար, իսկ 1943 թվականի մարտին՝ դրա հրամանատար:
L-3-ը ականապատող սուզանավ էր, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նաև հարձակողական գործողություններ էր իրականացնում գերմանական նավերի դեմ: Եվ Կոնովալովի հրամանատարությամբ ընդհանուր առմամբ կատարել է 11 տորպեդային հարձակում:
1945 թվականի ապրիլի 16-ին Կոնովալովի անձնակազմը խորտակել է գերմանական «Գոյա» նավը, որը Արևելյան ռազմաճակատից փախչող քաղաքացիական անձանց ու զինվորականներ էր տեղափոխում: Խեղդվել է առնվազն 6000 մարդ, փրկվել է ընդամենը 165 մարդ: Զոհվածների թիվը նկատի առնելով՝ դա համարվում է մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենաահավոր ծովային աղետներից մեկը, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ հենց ամենաահավորը[4][5]: Որոշ վարկածների համաձայն՝ L-3-ը 1945 թվականի հունվարի 31-ին կարող է խորտակած լիներ նաև 1411 GRT փոքր նավը, բայց դա հաստատված չէ:
Կոնովալովի սուզանավը նաև ստեղծել է հինգ ականապատ պատնեշ՝ բաղկացած ընդհանուր առմամբ 52 ականից, որոնցից մեկը 1945 թվականի հունվարի 29-ին խորտակել է Henry Lütgens 1141 GRT նավը։ L-3-ի անձնակազմի տեղադրված ականների վրա 1944 թվականի նոյեմբերի 20-ին հավանաբար, խորտակվել է նաև T34 տորպեդո նավը:
Կոնովալովին 1945 թվականի հուլիսի 8-ին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ պատերազմական ժամանակներում ընդօրինակման արժանի ռեկորդ սահմանելու համար։
1946 թվականի մայիսից մինչև 1947 թվականի նոյեմբերը նա ղեկավարել է N-27 սուզանավը (նախկին գերմանական տիպի XXI U-Boat U-3515 ): 1950 թվականին ավարտել է Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան[6], որից հետո, մինչև 1955 թվականի մարտ ամիսը, եղել է Բալթյան ռազմածովային 2-րդ բարձրագույն ուսումնարանի տակտիկայի ամբիոնի վարիչը[1][7]: 1958 թվականի նոյեմբեր ամսից ղեկավարել Բալթյան նավատորմի սուզանավային բրիգադը։ 1966 թվականի մայիսի 7-ին նրան շնորհվել է դերծովակալի կոչում[8]: Հաջորդ տարի նա մահացել է կաթվածից Լենինգրադում։
Իր կարիերայի ընթացքում Կոնովալովը պարգևատրվել է Լենինի (երեք անգամ), Ուշակովի 2-րդ աստիճանի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (երկու անգամ) և Կարմիր աստղի (երկու անգամ) շքանշաններով։
«Որս՝ հանուն Կարմիր հոկտեմբերի» գրքում և դրա հիման վրա նկարահանված ֆիլմում հորինված խորհրդային Ալֆա դասի միջուկային էներգիայով աշխատող հարձակողական սուզանավը կոչվում է Վ. Կ. Կոնովալով:
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կոնովալով» հոդվածին։ |
|