Վլադիմիր Մամինով

Վլադիմիր Մամինով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 4, 1974(1974-09-04)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՖՇՄ
Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 Ռուսաստան Սպարտակ (Միտիշչի) ? (?)
1992-2008 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 290 (31)
1992-2000  Ռուսաստան Լոկոմոտիվ 95 (10)
Ազգային հավաքական
2001-2005 Ուզբեկստան Ուզբեկստան 12 (3)
Մարզչական կարիերա
2009 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) и. о.
2009—2011 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) մարզիչ
2011 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) и. о.
2011—2013 Ռուսաստան Լոկոմոտիվ-ե (Մոսկվա)
2014 Ռուսաստան Ռուբին
2014—2015 Ռուսաստան Խիմկի
2016—2017 Ռուսաստան Սոլյարիս
2017—2018 Ռուսաստան Տյումեն

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Մամինով (ռուս.՝ Владимир Александрович Маминов, սեպտեմբերի 4, 1974(1974-09-04)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և ուզբեկ ֆուտբոլիստ (կիսապաշտպան), հետագայում՝ մարզիչ։ Հայտնի է Մոսկվայի «Լոկոմոտիվում» և Ուզբեկստանի հավաքականում անցկացրած խաղերով։

Խաղացողի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Մամինովը 2006 թվականին՝ «Լոկոմոտիվի» կազմում մարզման ժամանակ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի սան է, իր ամբողջ կարիերան անցկացրել է մեկ ակումբում։ Ակումբի կազմում անցկացրել է 16 մրցաշրջան՝ խաղացողի կարիերայի ընթացքոմ մասնակցելով 400 պաշտոնական խաղի, որտեղ աչքի է ընկել 41 գոլով։ Համաձայն IMScouting-ի հրատարակած ցուցակի՝ Մամինովն ընդգրկվել է Եվրոպայի այն 20 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, որոնք ամենից երկարն են խաղացել նույն թիմում[2]։ «Լոկոմոտիվում» հանդես է եկել 8-րդ համարի մարզաշապիկով, իսկ նրանից հետո 8-րդ համարը հատկացվել է «Լոկոմոտիվի» երկրորդ կազմի մեկ այլ սանի՝ Դենիս Գլուշակովին։ 2008 թվականի դեկտեմբերին հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու և մարզչական կարիերա սկսելու մասին։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Վլադիմիր Մամինովը և իր թիմակիցներ Օլեգ Պաշինինը և Ալեքսեյ Պոլյակովը Վլադիմիր Սալկովից հրավեր ստանալուց հետո ստացել են Ուզբեկստանի քաղաքացիություն և հանդես են եկել Ուզբեկստանի հավաքականի կազմում՝ մասնակցելով 2002 թվականին Ճապոնիայում և Հարավային Կորեայում անցկացված աշխարհի առաջնության որակավորման փուլին։ Ընդհանուր առմամբ Ուզբեկստանի հավաքականի կազմում Վլադիմիր Մամինովը 2001-2005 թվականներին անցկացրել է 12 խաղ և խփել 3 գոլ։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ապրիլի 28-ից մինչև 2009 թվականի հունիսի 1-ը գլխավորել է «Լոկոմոտիվը»՝ կատարելով գլխավոր մարզչի պարտականությունները։ Նրա գլխավորությամբ անցկացրած 5 խաղերում «Լոկոմոտիվը» վաստակել է 10 միավոր։ 2009 թվականի հունիսի 1-ից աշխատել է «Լոկոմոտիվի» մարզչական շտաբում որպես Յուրի Սյոմինի, ապա Յուրի Կրասնոժանի օգնական։ 2010 մրցաշրջանի խաղերից մեկում փոխարինել է որակազրկված Սյոմինին։ 2011 թվականի հունիսի 7-ից նորից եղել է թիմի գլխավոր մարզիչ։ Այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև Ժոզե Կոուսեյրույի գալը։

2014 թվականի հունվարին ընդգրկվել է «Ռուբինի» վարչական շտաբի կազմում, որտեղ եղել է ակումբի գլխավոր մարզիչ մինչև Ռինատ Բիլյալետդինովի՝ «Pro» արտոնագիր ստանալը[3]։ 2014 թվականի մայիսի վերջին հեռացել է Կազանի թիմից[4] մարզչական գործընթացում Բիլյաետդինովի հետ հայացքների անհամապատասխանության պատճառով[5]։

2014 թվականի հունիսի 19-ին գլխավորել է «Խիմկի» ակումբը[6] նպատակ դնելով դուրս գալ ՖԱԼ[7]։ Մամինովի գլխավորությամբ կարմրասևերը երկրորդ դիվիզիոնում զբաղել են չորրորդ հորիզոնականը, և մարզիչը հեռացել է թիմից 2015 թվականի հունիսին[8]։

2016 թվականի հուլիսին գլխավորել է Մոսկվայի «Սոլյարիս» ակումբը[9]։ 2017 թվականի մայիսի 2-ին հեռացել է թիմից[10]։

2017 թվականի օգոստոսի 29-ին նշանակվել է ՖԱԼ առաջնության «Տյումեն» ակումբի գլխավոր մարզիչ[11]։ Պայմանագիրը կնքվել է մինչև մրցաշրջանի վերջը, որի ավարտից հետո կողմերն այն չեն երկարաձգել[12]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (4) – 1995, 1999, 2000, 2001
Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (4) – 1994, 1998, 2005, 2006
  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր (5) – 1996, 1997, 2000, 2001, 2007
  • Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր (2) – 2003, 2005
  • Համագործակցության գավաթի դափնեկիր – 2005

Անձնական

  • Ընգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (3) – № 1 (2004), № 2 (2002, 2003)

Արդյունքներն ըստ մրցաշրջանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Ակումբ Խաղերի թիվ Գոլերի թիվ
1993 «Լոկոմոտիվ» Մոսկվա 2 0
1994 11 1
1995 11 1
1996 31 3
1997 31 6
1998 19 3
1999 22 3
2000 17 2
2001 25 5
2002 29 4
2003 24 2
2004 18 1
2005 20 0
2006 5 0
2007 9 0
2008 17 0

Վիճակագրությունը որպես գլխավոր մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 20-ի տվյալներով

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունք
Խ Հ Ո Պ %
«Լոկոմոտիվ» (Մոսկվա) Ռուսաստան Ապրիլի 28, 2009 Մայիսի 31, 2009 5 3 1 1 60,00
«Լոկոմոտիվ» (Մոսկվա) Ռուսաստան Հունիսի 7, 2011 Հունիսի 30, 2011 5 1 1 3 20,00
«Ռուբին» Ռուսաստան Հունվարի 10, 2014 Մայիսի 30, 2014 13 4 3 6 30,77
«Խիմկի» Ռուսաստան Հունիսի 19, 2014 Հունիսի 15, 2015 31 15 9 7 48,39
«Սոլյարիս» Ռուսաստան Հուլիսի 6, 2016 Մայիսի 2, 2017 23 10 7 6 43,48
«Տյումեն» Ռուսաստան Օգոստոսի 27, 2017 Մայիսի 18, 2018 28 8 8 12 28,57
Ընդհանուր 105 41 29 35 39,05

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է և ունի երկու երեխա՝ Վլադիսլավ և Մարիա[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «UA-Футбол. Маминов провёл 400-й матч за «Локомотив»». Արխիվացված է օրիգինալից 2014-01-10-ին. Վերցված է 2019-09-19-ին.
  3. «Андрей Лексаков: У Билялетдинова нет лицензии категории «Pro»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  4. Владимир Маминов: «Я покинул «Рубин»
  5. Ринат Билялетдинов: «У нас с Маминовым разный взгляд на тренировочный процесс»
  6. Маминов возглавил «Химки»
  7. Владимир Маминов: «Задача „Химок“ — выход в ФНЛ»
  8. Маминов покинул пост главного тренера «Химок»
  9. Маминов возглавил «Солярис»
  10. Маминов покинул «Солярис»
  11. Владимир Маминов возглавил «Тюмень»
  12. «Директор «Тюмени»: У нас есть желание выступать в ФНЛ, если будет такая возможность». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  13. Владимир Маминов: история преданности «Локомотиву»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մամինով» հոդվածին։