Վլոձիմեժ Անտոնևիչ լեհ.՝ Włodzimierz Antoniewicz | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1893[1][2][3] Սամբոր, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | մայիսի 20, 1973[1][2] (79 տարեկան) Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Cemetery in Milanówek |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | հնագետ |
Հաստատություն(ներ) | Վիլնյուսի համալսարան և Վարշավայի համալսարան |
Գործունեության ոլորտ | հնագետ |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լեհական գիտությունների ակադեմիա[4], Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Polskie Towarzystwo Turystyczno-Krajoznawcze? և Լեոպոլդինա |
Ալմա մատեր | Լվովի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն |
Գիտական ղեկավար | Piotr Ignacy Bieńkowski? |
Պարգևներ | |
Włodzimierz Antoniewicz Վիքիպահեստում |
Վլոձիմեժ Անտոնևիչ ( լեհ.՝ Włodzimierz Antoniewicz, հուլիսի 15, 1893[1][2][3], Սամբոր, Ավստրո-Հունգարիա - մայիսի 20, 1973[1][2], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), հայկական արմատներով լեհ հնագետ, Վարշավայի համալսարանի պրոֆեսոր (1920 թվականից), Լեհաստանի արվեստների ակադեմիայի անդամ, Լեհաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (1952 թվականից)։
Եղել է Կարել Հադաչեկի ուսանողը.
1920-1930-ական թվականներին հնագիտական հետազոտություններ է կատարել Գալիցիայում։
1925-1933 թվականներին դասավանդել է Վիլնյուսի համալսարանում, 1936-1939 թվականներին եղել է Վարշավայի համալսարանի ռեկտորը, միաժամանակ՝ հնագիտության ամբիոնի վարիչը։
1930 թվականին դարձել է Վարշավայի գիտական ընկերության թղթակից-անդամ (1938 թվականից՝ դրա իսկական անդամ)։
Ջանացել է ուրվագծել Սվիդերյան մշակույթի զբաղեցրած տարածքը Բելառուսում և վարկած է առաջ քաշել, որ նրա ցեղերը հայտնվել են այստեղ ոչ ուշ, քան վերին նեոլիթյան դարաշրջանի ավարտը։
1932 թվականին դարձել է Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։
1934 թվականին Մինսկ քաղաքում մասնակցել է գիտական կոնֆերանսի, գործնական կապեր հաստատել բելառուս հնագետներ Ալեքսանդր Լյավդանսկու, Սերգեյ Դուբինսկու և Կոստանտին Պոլիկարպովիչի հետ։
Եղել է Լոնդոնի Հնագիտական ընկերության պատվավոր թղթակից անդամ, Լեոպոլդինա ակադեմիայի անդամ, 1937 թվականից՝ Քեմբրիջի նախապատմական ընկերության անդամ։
1952 թվականից՝ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի տիտղոսակիր անդամ, իսկ 1957 թվականից՝ այդ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։
Հնագիտության, ժողովրդական արվեստների, թանգարանային գործի վերաբերյալ շուրջ 300 գիտական աշխատությունների հեղինակ է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլոձիմեժ Անտոնևիչ» հոդվածին։ |
|