![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանցիսկո Գոյա[1] |
տարի | 1820[2] |
բարձրություն | 140 ± 1 սանտիմետր[3] |
լայնություն | 438 ± 1 սանտիմետր[3] |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | ռոմանտիզմ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պրադո թանգարան[1] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
մասն է | Մռայլ նկարներ[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Վհուկների խրախճանքը» (իսպ.՝ El Aquelarre կամ El gran Cabrón), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի գեղանկարն է, որը ստեղծվել է 1819-1823 թվականներին՝ «Խուլի տանը»։ Սա այն 14 նկարներից մեկն է, որը հետագայում փոխադրվեց կտավի վրա և այժմ պահպանվում է Մադրիդի Պրադո թանգարանում։ Համաձայն Գոյայի ընկեր Անտոնիո Բրուգադայի գույքագրման՝ նկարը սկզբում գտնվում էր «Խուլի տան» առաջին հարկի պաննոյի վրա, որը գրավում էր մուտքի դռնից ձախ գտնվող պատի ամբողջ տարածքը։ Մյուս «Մռայլ նկարներից» կտավի վրա է անցկացվել Սալվադոր Մարտինես Կուբելսի կողմից, ֆրանսիացի բանկիր Էմիլ դ'Էռլանգերի խնդրանքով՝ 1787 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին ներկայացնելու համար։ Աշխատանքը գնորդների ուշադրությանը չարժանացավ և այդ պատճառով 1881 թվականին նվիրվեց Պրադո թանգարանին։