Վյաչեսլավ Դոբրինին | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | ռուս.՝ Вячеслав Галустович Антонов |
Ծնվել է | հունվարի 25, 1946 Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 1, 2024[1] (78 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Ժանրեր | էստրադա, ռուսական շանսոն, փոփ ռոք, սինթիփոփ և նոր ալիք |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգերի հեղինակ, փոփ երգիչ, կիթառահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ, կիթառ և դաշնամուր |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ | |
Կայք | vdobrinin.ru |
![]() |
Վյաչեսլավ Գրիգորի Դոբրինին (իսկ. անունը՝ Վյաչեսլավ Գալուստի Անտոնով, հունվարի 25, 1946, Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 1, 2024[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուսական էստրադային երգիչ, երգահան և դերասան։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1996)[2], ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1991), բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ «Տարվա երգ» 15 հեռուստատեսային փառատոների դափնեկիր։
Ավելի քան 1000 երգի հեղինակ է։ Հայտնի երգերից են՝ «Վերքիս աղ մի լցրու», «Կապույտ մառախուղ», «Կախարդական լիճ», «Երկու մոմ»։
Հոր կողմից հայ է։ Երևանում փորձել է հոր հետ հանդիպել, սակայն հանդիպումը չի կայացել։ Ներկա է եղել միայն թաղմանը։ Բազմիցս եղել է Հայաստանում, համերգներ է տվել Երևանում` 1968 թվականին՝ ռոք-փառատոնում, և 1997 թվականին՝ մենահամերգ Մարզահամերգային համալիրում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Դոբրինին» հոդվածին։ |
|