Վյաչեսլավ Ստարշինով | |
---|---|
Վյաչեսլավ Ստարշինովը 2011 թվականի մարտին | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | տափօղակով հոկեյիստ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 6, 1940[1] (84 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Ակումբ՝ | HC Spartak Moscow? |
Հասակ՝ | 173 սանտիմետր |
Քաշ՝ | 82 կիլոգրամ |
Վյաչեսլավ Իվանովիչ Ստարշինով (մայիսի 6, 1940[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային անվանի հոկեյիստ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի իննակի չեմպիոն, ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ (1963), ՌԽՖՍՀ-ի վաստակավոր մարզիչ։
Ստարշինովն իր կարիերան սկսել է 1957 թվականին Մոսկվայի «Սպարտակ» ակումբում։ Հաջորդ 15 տարին անցկացրել է այդտեղ՝ 540 խաղում դարպասին հասցնելով 405 տափօղակ։ Դրանից հետո ևս երկու անգամ վերադարձել է թիմ 1974-1975 և 1978-1979 թվականների առաջնությունների ժամանակ։ 1978 թվականին առաջինը ԽՍՀՄ-ի առաջնության պատմության մեջ իր կարիերայի 400-րդ տափօղակն է նետել դարպասը։
«Սպարտակ»-ի կազմում նա երեք անգամ դարձել է երկրի չեմպիոն։
1975 թվականին հեռացել է ԽՍՀՄ-ից և դարձել Ճապոնիայի «Օձի Սեյզի» ակումբի մարզիչ։
Ստարշինովը երկու անգամ մասնակցել է Ձմեռային օլիմպիական խաղերին և երկու անգամն էլ վերադարձել ոսկե մեդալով։ ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում տասն անգամ մասնակցել է տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությանը, որոնցից իննում վաստակել է ոսկե մեդալ (սկսած 1963 թվականից՝ մինչև 1971 թվական)։
1972 թվականին խաղացել է լեգենդար Սովետական Սուպերսերիա-Կանադա երկրորդ խաղում։ 1969-1971 թվականներին եղել է ԽՍՀՄ-ի հավաքականի մարզիչը։
ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում անցկացրած 182 խաղի ընթացքում Ստարշինովը խփել է 149 տափօղակ։ Աշխարհի առաջնությունում և Օլիմպիական խաղերում անցկացրել 78 խաղ՝ խփելով 64 տափօղակ։
«Սպարտակ»-ում և ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել եղբայրներ Եվգենի Մայորովի և Բորիս Մայորովի հետ։ Այս եռյակը ուժեղագույններից մեկն է եղել 60-ականների Խորհրդային հոկեյի կազմում[2]։
1969 թվականից անդամակցել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությանը։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն-տեխնոլոգիական ինստիտուտը։ 1957 թվականին Ստարշինովը դարձել է մանկավարժական գիտությունների թեկնածու։ 1979 թվականին ղեկավարել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնը։
2004 թվականից առ այսօր հանդիսանում է Սպորտային արդյունաբերության միության նախագահը։ «Я — центрфорвард» (1971) և «Хоккейная школа» (1974) գրքերի հեղինակն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Ստարշինով» հոդվածին։ |
|