Վոլտեր Սքեյթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 21, 1835[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1912[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Քրիստի քոլեջ[4], Հայգեյթի դպրոց[4], Քինգս քոլեջ[4] և Քեմբրիջի համալսարան[4] |
Մասնագիտություն | լեզվաբան, համալսարանի դասախոս, գրող, բանասեր և ստուգաբան |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բրիտանական ակադեմիա[4] |
Երեխաներ | Bertha Marian Skeat? |
![]() |
Վոլտեր Սքեյթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 21, 1835[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1912[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Քրիստի քոլեջ[4], Հայգեյթի դպրոց[4], Քինգս քոլեջ[4] և Քեմբրիջի համալսարան[4] |
Մասնագիտություն | լեզվաբան, համալսարանի դասախոս, գրող, բանասեր և ստուգաբան |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բրիտանական ակադեմիա[4] |
Երեխաներ | Bertha Marian Skeat? |
![]() |
Վոլտեր Վիլյամ Սքեյթ (անգլ.՝ Walter William Skeat, նոյեմբերի 21, 1835[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 6, 1912[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իր ժամանակի ականավոր բրիտանացի բանասեր[5]։ Կարևոր ներդրում է ունեցել անգլերենի՝ որպես Միացյալ Թագավորությունում բարձրագույն կրթության առարկա զարգանալու գործում։
Սքեյթը ծնվել է Լոնդոնում, հայրը՝ ճարտարապետ Վիլյամ Սքեյթը, Սիդենհեմ նահանգի Փերրի Հիլից էր, ավելի ուշ՝ Մաունթ Սթրիթից, Պարկ Լեյն, Ուեսթմինսթեր քաղաք, նրա կինը Սառան էր՝ Թիմոտի Բլաքի դուստրը[6]։ Սքեյթերի ընտանիքը Սյուրեյի հնագույն գերդաստանի ճյուղ էր և 1700-ական թվականներից բնակվում էր Սբ. Ջորջ Հանովեր հրապարակի ծխական համայնքում[7][8]։ Սքեյթը կրթություն է ստացել Քինգս Քոլեջում (Ուիմբլդոն), Հայգեյթ դպրոցում և Քեմբրիջի Քրիսթս քոլեջում։ Նա Քրիսթս քոլեջի անդամ է դարձել 1860 թվականի հուլիսին։
1860 թվականին Սքեյթը ձեռնադրվել է անգլիկան սարկավագ և ամուսնացել Բերտա Կլարայի հետ։ 1860 թվականի դեկտեմբերին նա դարձել է ծխատեր քահանայի օգնական Արևելյան Դերեհամում, որտեղ ծառայել է մեծամասամբ 1861-1862 թվականների ընթացքում։ 1862-1863 թվականներին Սքեյթը ծառայել է որպես ծխատեր քահանայի օգնական Գոդալմինգում, Սյուրեյում։ 1864 թվականի հոկտեմբերին վերադարձել է Քեմբրիջի համալսարան՝ որպես մաթեմատիկայի դասախոս․ այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1871 թվականը։
Սքեյթը շուտով սկսեց հետաքրքրվել անգլերենի պատմությամբ։ 1870 թվականին Սքեյթը և Հենրի Բրեդշաուն սկսեցին համագործակցել Ջեֆրի Չոսերի մասին Օքսֆորդի համալսարանի հրատարակության համար։ Այնուամենայնիվ, նախագիծը տապալվեց, քանի որ Բրեդշաուն չկարողացավ կատարել իր պարտավորությունը։ 1894 թվականին Սքեյթը հրատարակեց վեց հատորանոց հրատարակություն Չոսերի մասին․ «Չոսերյան նմուշներ» լրացուցիչ հատորը լույս է տեսել 1897 թվականին։
Բանասիրության մեջ Սքեյթի հիմնական նվաճումը «Անգլերենի ստուգաբանական բառարանն էր» (4 մաս, 1879–1882; հրատ., և ընդլայնված, 1910)։ Բառարանի վրա աշխատելիս նա Լոնդոնում լույս տեսնող 2 ամսագրի համար գրել է հարյուրավոր կարճ հոդվածներ բառերի ծագման վերաբերյալ։
Սքեյթը ստեղծել է նաև «ուրվական բառ» տերմինը և եղել այս թեմայի առաջատար մասնագետը[9]։ Սքեյթը տեղանունների ուսումնասիրությունների առաջամարտիկ էր։ Այս ոլորտում նրա հիմնական հրապարակումները ներառում են.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլտեր Սքեյթ» հոդվածին։ |
|