Վոն Բին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Ջոնգսոն, Գանգվոն, Հարավային Կորեա |
Կրթություն | Յոնգ Ինի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | ՅՈՒՆԻՍԵՖ |
Ամուսին(ներ) | Լի Նայոն |
Պարգևներ և մրցանակներ | |
wonbinus.co.kr | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Վոն Բին (հանգըլ՝ 원빈, իրական անունը Կիմ Դո Ջին, կորեերեն՝ 김도진, նոյեմբերի 10, 1977, Ջոնգսոն, Գանգվոն, Հարավային Կորեա ), հարավկորեացի դերասան և մոդել[1]։
Վոն Բինը ծնվել և մանկությունը անցկացրել է Չոնսոնի հյուսիսում (Գանգվոն)։ Նա տան հինգերորդ և ամենափոքր երեխան է։ Ունի մեկ եղբայր և երեք քույր։ Նրա հայրը աշխատում էր որպես հանքագործ, մայրը՝ ֆերմայում, նրանք երկուսն էլ այժմ անցել են թոշակի։ Ինչպես սովորաբար լինում է երեխաների մոտ, ովքեր ապրել են լեռնային տարածքներում, Վոն Բինը շատ ժամանակ է անցկացրել՝ խաղալով լեռներում, գետի մոտ ընկերների հետ, իսկ հետագայում պատմել է․ «Ես սովորաբար երեկոյան էի տուն վերադառնում սևացած, փոշոտված դեմքով»։ Նա ամաչկոտ և քչախոս է եղել, բնավորության այս գծերը մինչև հիմա մացել են[2]։ Չնայած նրան, որ քչախոս է եղել և չշփվող, միայն թե նա ցույց է տալիս հրաշալի արդյունքներ թեթև ատլետիկայում։ Վոն Բինը սկսում է տեկվանդո պարապել և այժմ նա ունի երրորդ մակարդակի սև գոտի[3]։ Փոքրուց երազել է դառնալ ավտոմեխանիկ, հիմնվելով իր մեքենաների մրցարշավների հանդեպ ունեցած հետաքրքրությունների վրա։ Վոն Բինը ավարտել է Չունչոնի տեխնոլոգիայի և տեխնիկայի ավագ դպրոցը, որտեղ նրան սովորեցրել են, թե ինչպես վերանորոգել մեքենաները և տեխնիկան։
1995 թվականի նոյեմբերին կաբելային հեռուստաընկերությունը փնտրում էր և ընդունում էր նոր դերասանների։ Վոն Բինը մասնակցել է լսումներին և ընդունվել է ավագ դպրոցի վերջին տարում։ Նա սկսել է դերասանական արվեստի դասեր վերցնել ընկերության գլխավոր շենքում և հայտնվել է մի քանի դորամաներում։ Հաջորդ ամիս Վոն Բինը պայմանագիր է կնքել դերասանական գործակալության հետ։
Վոն Բինը առաջնաելույթ է կատարել 1997 թվականին օգնական դերում, դա եղել է «Առաջարկություն» դորաման։ «Ուշադրություն, մարշ» (1998) դրամայից հետո նա արձակուրդ է վերցնում և 1998 թվականին ընդունվում Պեկչեի արվեստի համալսարան, որպեսզի սովորի դերասանական արվեստ[4]։ 1999 թվականին Վոն Բինը վերադարձել է էկրաններ «Կվանգի» հեռուստասերիալի գլխավոր դերում, նրան նկատել են, որպես խոստումնալից երիտասարդ դերասան։
Նրա մեծ բեկումը տեղի է ունեցել 2000 թվականին «Կոկջի» և «Աշնանային հեքիաթ» սերիալներում։ «Կոկջի» սերիալում նրա բողոքողի դերը, փոքր որդու, ապացուցել է նրա դերասանական կարողությունները և նրա դերը «Աշնանային հեքիաթ» դրամայում նրա անունը ավելացրեց կորեացի դերասանների Ա ցանկում։ «Աշնանային հեքիաթը» դարձավ հայտնի ամբողջ Ասիայում և նա դարձավ կորեացի հայտնի դերասաններից մեկը ամբողջ Ասիայում։ 2002 թվականին Վոն Բինը դարձավ առաջին կորեացի դերասանը, ով մեծ հայտնիություն ձեռք բերեց Ճապոնիայում, ճապոնա֊կորեական առաջին միասնական «Ընկերներ» դրամայի շնորհիվ, որտեղ նա նկարահանվել է շատ հայտնի ճապոնացի դերասանի՝ Կյոկո Ֆուկադոյի հետ։
Նրա կարիերան դադարեցվել է ծառայության պատճառով։ 2005 թվականին ավարտելով Յոնգինի համալսարանի արվեստի դպրոցը, Վոն ԲԻնը սկսել է իր ծառայությոնը բանակում 2005 թվականի նոյեմբերին և այն անցել է (նրա կամքով) կորեական ապառազմականացված գոտում։ Ծառայությունը այնտեղ համարվում է ամենավտանգավորներից մեկը, քանի որ Հարավային Կորեան դեռ պաշտոնապես գտնվում է պատերազմական իրավիճակում Հյուսիսային Կորեայի հետ[5][6][7]։ 2006 թվականի հունիսի 2-ին բանակը պաշտոնապես հաստատել է, որ Վոն Բինը ավարտել է իր ծառայությունը նախատեսված ժամկետից շուտ։ Զինվորականները որոշումը ընդունել են դերասանի ծնկի երկարատև վնասվածքի պատճառով։ Վոն Բինին վիրահատել են և նա պաշտոնապես ավարտել է իր ծառայությունը 2006 թվականի հունիսի 7-ին։ Վիրահատությունից հետո վերականգնման գործընթաց, որպեսզի բուժվի այդ վնասվածքից, տևել է տարուց ավել։
2007 թվականի սեպտեմրի 6-ին Վոն Բինին նշանակել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան[8]։ Նա մասնակցել է տարբեր ծրագրերում և բարեգործական իրադարձությունների, որոնք անցկացվել են Կորեայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար և նկարահանվել է մի քանի գովազդներում ֆոնդի համար։
2008 թվականի ապրիլին Վոն Բինը վերջապես հաստատել է, որ նրա հաջորդ ծրագիրը կլինի «Մայր» ֆիլմը, որի ռեժիսորն է Պոն Ջունգ Հոն։ Նկարահանումները սկսվել են 2008 թվականի սեպտեմբերին և ավարտվել են 2009 թվականի փետրվարին։ Ֆիլմը ընտրվել է Կաննի կինոփառատոնի Հատուկ հայացքում ցուցադրելու համար։ Վոն Բինը անցել է կարմիր գորգի վրայով ֆիլմի համաշխարհային պրեմերիայի ժամանակ 2009 թվականի մայիսի 16-ին Կաննի կինոփառատոնում[9]։
Վոն Բինի նոր «Մարդը անհայտությունից», դարձել է Հարավային Կորեայի հիթը, որի պրեմերան կայացել է 2010 թվականի օգոստոսին։
Ընտանիք․ կինը՝ Լի Նա Են, մեծ եղբայր և երեք մեծ քույր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոն Բին» հոդվածին։ |
|