list of Traditional Products? | |
---|---|
W-Z cake Վիքիպահեստում |
Վուզետկա (լեհ.՝ wuzetka), Վարշավայի հայտնի կրեմային թխվածքաբլիթ շոկոլադային բիսկվիթով և հարած սերուծքով։ Նրա անվանումը, հավանաբար, առաջացել է Վարշավայի արևելքից-արևմուտք ուղեկամրջից (Trasa W-Z), որտեղ տեղակայված էր հրուշակարանը, որն առաջին անգամ սկսեց վաճառել աղանդները 1940-ականների վերջին։ Վարշավյան խոհանոցի ավանդական աղանդերը մատուցում էին բացառապես Վարշավայի սրճարաններում և ռեստոռաններում, բայց շուտով այն դարձավ սիրված տնական աղանդեր ամբողջ Լեհաստանում։ Վուզետկան վերակառուցված Վարշավանում խորհրդանիշն է[1]։
Աղանդերն առաջացել է 1940-ական և 1950-ական թվականներին Վարշավայի նորաստեղծ հրուշակեղենի խանութներից մեկում։ Սակայն իսկական անվան ծագումը վիճելի է։ Ըստ պատմաբանների և որոշ աղբյուրների՝ տորթը, հավանաբար, անվանվել է Վարշավայի՝ Արևելք-Արևմուտք (Trasa W-Z) ուղեկամրջից, որն անցնում էր հրուշակաղենի խանութի կողքով[2]։ Ուրիշ աղբյուրներ պնդում են, որ անվանումը գալիս է «WZC» հապավումից, որը նշանակում է կամ Վարշավայի հրուշակաղենի գործարաններ (Warszawskie Zakłady Cukiernicze)[3], կամ «կարկանդակ շոկոլադով» (wypiek z czekolad)։ Ինչպես նաև հնարավոր էր կրճատել «հացաբուլկեղեն սերուցքով» (wypiek z kremem)[4]։
Հրուշակեղենի խանութ, ամենայն հավանականությամբ, գտնվում է մոտակայքում կամ էլ, Անդերս 5 փողոցի «Kino Muranów» շենքում, Վարշավայի Մուրանուվ շրջանում[5]։
Տորթի երկու քառակուսի շոկոլադային շերտերը պատրատվում են ցորենի ալյուրից, ձվից, շաքարավազից և կակաոյից։ Խառնուրդը թխվում է վառարանում 180 աստիճանում 20-30 րոպե տևողությամբ[6]։ Ապա թխված շերտերը թաթախում են պունշի մեջ։ Վերևի շերտը ծածկում են մարմելադի շերտով կամ ջեմով, ապա՝ պոմադկայի հաստ շերտով։ Միջուկը կազմում է հարած 36% սերուցք, շաքարի փոշի և ժելատին[7]։ Թխվածքաբլիթը ավանդաբար ծածկում են հարած սերուցքով։