Վրեմյա ի Ստեկլո | |
---|---|
Բնօրինակ անուն | Время и Стекло |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | փոփ |
Գործունեություն | 2010-այժմ |
Լեյբլ | MOZGI Entertainment[1] |
Կապված | Պոտապ |
Կայք | vremyaisteklo.com |
Անդամներ | |
Ալեքսեյ Զավգորոդնին (Պոզիտիվ) Նադեժդա Դորոֆեևա | |
Vremya i Steklo Վիքիպահեստում |
Վրեմյա ի Ստեկլո (ռուս.՝ Время и Стекло), ուկրաինական փոփ-խումբ՝ ստեղծված 2010 թվականին[2]։ Կազմի մեջ մտնում են Ալեքսեյ Զավգորոդնին (Պոզիտիվ) և Նադեժդա Դորոֆեևան։ Նախագծի պրոդյուսերը և երգերի հեղինակը Ալեկսեյ Պոտապենկոն (Պոտապ) է։
2010 թվականին Պոտապը «MOZGI Entertainment» պրոդյուսերական կենտրոնի գործընկեր Իրինա Գորովայի հետ միասին ստեղծել է նոր նախագիծ՝ Ալեքսեյ Զավգորոդնիի (հայտնի Պոզիտիվ մականունով),որի հետ վաղուց համագործակցում էր, և վոկալիստ Նադեժդա Դորոֆեևայի հետ[3]։ Ինտերնետ–քաստինգ և Կիևում քասթինգ իրականացնելուց հետո նոր մասնակցուհի է դառնում Նադեժդա Դորոֆեևան՝ «Սևծովյա Խաղեր» փառատոնի դափնեկիրը[4]։
«Վրեմյա ի Ստեկլո»–ի առաջին սինգլը «Так выпала Карта»֊ն է, որը ժամանակակից ռոմանս է՝ գրված Պոտապի կողմից[4]։ Երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2010 թվականի նոյեմբերի 17-ին[5]։ Արդեն 10 օր հետո տեսահոլովակը հայտնվել է 5-րդ հորիզոնականում դիտումների քանակով YouTube-ում «Мировые музыканты» հաղորդման մեջ[6][7]։
2011 թ. մարտի 4 կայացել է «Любви Точка Нет» տեսահոլովակի պրեմիերան։ 2011 թվականին հունիսի 10 կայացել է «Серебряное море» տեսահոլովակի պրեմիերան, իսկ 2011 թվականի նոյեմբերի 21-ին՝ «Кафель» տեսահոլովակի պրեմիերան[8]։ 2012 թվականի մայիսի 29-ին «Վրեմյա ի Ստեկլո» խմբի մասնակիցները ներկայացրին «Гармошка» երգի տեսահոլովակը։ 2012 թվականի դեկտեմբերի 11֊ին կայացավ «Слеза» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը կատարել են Պոտապի հետ միասին։ 2013 թվականի մայիսի 28֊ին կայացավ «#кАроче» տեսահոլովակի պրեմիերան[9]։ 2013 թվականի հուլիսի 11֊ին կայացավ «Гармошка» — «Harmonica» երգի անգլալեզու տարբերակի ներկայացումը։ 2013 թվականի նոյեմբերի 12-ին թողարկվեց «Потанцуй со мной» երգի տեսահոլովակը[10]։ 2014 թվականին խումբը ներկայացրեց «Забери» երգի տեսահոլովակը, իսկ Մեքսիկայում անցան նկարահանումները[11]։
«Վրեմյա ի Ստեկլո» խումբը մասնակցում է ուկրաինական զվարճացնող հեռուստահաղուրդումների։ «Վրեմյա ի Ստեկլո» 2013 թվականներին ելույթ է ունենում «Flow Masters» բալետի ուղեկցությամբ։ 2013 թվականին «Վրեմյա ի Ստեկլո» խումբը «MOZGI ТУР» շրջանակներում Պոտապի պրոդյուսերական նախագծի՝ «Պոտապ և Նասյա» դուետի և արտիստ Արկադի Լայկինի հետ միասին հանդես է եկել Ուկրաինայի քաղաքներում՝ ներառյալ Կիևում։ 2013—2014 թվականին Ալեքսեյը և Նադեժդան հանդես են եկել որպես «М1» հեռուստաալիքով (Ուկրաինա) հեռարձակվող «UA TOP 10» հիթ շքերթի հաղորդավարներ[12]։
2015 թվականի փետրվարի 6 խումբը թողարկեց «Имя 505» սինգլը[13]։ Այս երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 9-ին[14]։ Խմբի «Имя 505» սինգլը 2015 թվականի հունիսին մտավ iTunes չարթի լավագույն երգերի ցանկ[15]։ Երգի տեսահոլովակը 3 շաբաթվա ընթացքում YouTube-ում ավելի քան կես միլիոն դիտում է հավաքել[16]։ 2015 թվականի արդյունքներով «Имя 505» երգը ուկրաինացիների շրջանում YouTube-ում դարձել է ամենահայտնի տեսահոլովակը[17]։ 2016 թվականի մայիսի դրությամբ՝ «Имя 505» երգն ունի ավելի քան 85 միլիոն դիտում YouTube-ում[16][18]։
Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Ա. Պոտապենկո (Եթե որևէ այլ նշված չէ), բոլոր երգերի հեղինակն է՝ Ա. Պոտապենկո, Ա. Զավգորոդնի։
Время и Стекло ձայնասկավառակը՝ 2014 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Տևողություն | ||||||
1. | «Часть 1 (Party)» | 0:49 | |||||||
2. | «Ж.О.Р. (Живем Один Раз)» | 3:34 | |||||||
3. | «#кАроче» | 3:32 | |||||||
4. | «Гармошка» | 3:02 | |||||||
5. | «Любви точка нет» | 3:50 | |||||||
6. | «Ей 21» | 3:44 | |||||||
7. | «Останься в моих снах» | Ա. Պոտապենկո, Ա. Ստյոգանով | 3:59 | ||||||
8. | «Серебряное море» | 3:05 | |||||||
9. | «Забери (Album Version)» | 4:37 | |||||||
10. | «Harmonica» | 3:02 | |||||||
11. | «Часть 2 (After Party)» | 0:57 | |||||||
12. | «Так выпала карта» | 3:54 | |||||||
13. | «Кафель» | 3:28 | |||||||
14. | «Скачать бесплатно» | 3:36 | |||||||
15. | «Потанцуй со мной» | 3:10 | |||||||
16. | «Слеза feat Պոտապ» | 3:10 | |||||||
17. | «Забери (Radio Edit)» | 3:38 | |||||||
18. | «Линии Метро» | 3:09 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրեմյա ի Ստեկլո» հոդվածին։ |
|