Վրիժառուի օրագիրը (անգլ.՝ Vigilante Diaries), 2016 թվականի մարտական ֆիլմ, որի ռեժիսորն է Քրիստիան Սեսման։ Ֆիլմում նկարահանվել են Պոլ Սլոանը, Քվինթոն Ջեքսոնը, Քևին Լ. Ուոլքերը, Մայքլ Ջեյ Ուայթը, Ջեյսոն Մյուզը և Մայքլ Մեդսենը։ Այն հիմնված է 2013 թվականի օնլայն և հեռուստատեսային համանուն սերիալի վրա, որում նույնպես նկարահանվել են Սլոանը, Ուոլքերը և Մյուզը։
«Վրիժառուի օրագիրը» ֆիլմն ստեղծվել է «Վրիժառուի օրագիրը» սերիալի հիման վրա, որում նկարահանվել են Ջեյսոն Մյուզը, Քևին Լ. Ուոլքերը և Պոլ Սլոանը։ Ֆիլմի ֆինանսավորումը մասամբ հայթայթվել է Chill քրաուդֆանդինգի կայքի միջոցով, և սերիալն ԱՄՆ-ում ցուցադրվել է համացանցում 2014 թվականին, սակայն դադարեցվել է յոթերորդ էպիզոդից հետո[1][2]։ 2014 թվականին սկսվել է ֆիլմի ստեղծումը, որում նկարահանվել են Մյուզը, Ուոլքերը և Սլոանը։ Քվինթոն Ջեքսոնը, Մայքլ Մեդսենը, Մայքլ Ջեյ Ուայթը, Սթիվեն Սեմբլիսը և Նոել Գուգլիելմին[3][4]։ Պրոֆեսիոնալ ըմբիշ Չավո Գուերերոն կատարել է Թեքս-Մեքսի դերը։
Ֆիլմը միջազգային տարածումը կատարվել է Anchor Bay Entertainment-ի կողմից։ Կինոթատրոնային թողարկումը տեղի է ունեցել որոշ կինոթատրոններում 2016 թվականի հունիսի 24-ին VOD, DVD և Blu-ray ձևաչափերով թողարկվել է 2016 թվականի հունիսի 5-ին[5][6]։
Los Angeles Times ամսագիրը գրում է. «Չնայած այս ֆիլմը իսկապես երբեք իմաստ չունի, բայց Սեսմայի տարիների փորձը ցույց է տալիս, որ այն որակյալ կերպով է նկարահանվել աշխարհի տարբեր վայրերում։ Դրանից բացի, դա հիանալի գոնզո է»[13]։
Ֆիլմը քննադատների կողմից ստացել է 17 %, օգտատերերի կողմից՝ 77 % վարկանիշ Rotten Tomatoes կայքում[14]։