🌐 | tvc.ru |
---|---|
Երկիր | Ռուսաստան Մոսկվա |
Հեռարձակման գոտի | Ռուսաստան Ուկրաինա Ղազախստան TVCI |
Հեռարձակման լեզու | ռուսերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1997 |
Փոխարինվել է | 2X2[1] |
Սեփականատեր | Մոսկվայի կառավարություն |
ՏՎ Ցենտր (ռուս.՝ ТВ Центр), ռուսական հեռուստաալիք։ Հեռարձակումը սկսել է 1997 թ. հունիսի 9-ին, հասանելի է Ռուսաստանի ողջ տարածքում[2][3]։ Հեռուստաալիքի դիտման բաժինը Մոսկվայում հասնում է 5,3% (6-րդ տեղ)[3], Ռուսաստանում՝ 3,1 % (7-րդ տեղ)[3]։ Միջին ցուցանիշը հասնում է 0,57%[3]։ Հեռուստաընկերության անձնակազմը - 2,061 մարդ[3]։ Եթերային ժամանակի մեծ մասը հեռուստաալիքը հատկացվում է Մոսկվայի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքի լուսաբանմանը։ 2012 թ. դեկտեմբերի 14-ին հեռուստաալիքը մտել է Ռուսաստանի թվային հեռուստատեսության երկրորդ մուլթի համալիրի կազմի մեջ[4]։