Նկարագրություն | |
Տեսակ | հուշարձան, գերեզման, գյուղ և դղյակ |
Վարչական միավոր | Տաբեռնաս |
Երկիր | Իսպանիա[1][2][3] |
Կառուցված | 11-րդ դար |
Ընթացիկ վիճակ | ավերակներ |
Castle of Tabernas Վիքիպահեստում |
Տաբեռնասի ամրոց (իսպ.՝ Castillo de Tabernas), ավերված ամրոց ամրոց Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Ալմերիա պրովինցիայի Տաբեռնաս մունիցիպալիտետում։ Կառուցվել է 11-րդ դարում՝ Արաբական տիրապետության շրջանում։ Կառույցն ունի մավրիտանական ոճ և տեղակայված է բարձրադիր բլրի վրա։ Կանգուն ժաման այն զբաղեցրել է ամբողջ բլուրը, սակայն այժմ պահպանվել է նրա միայն մի մասը։
Այն եղել է Ալմերիայի շրջակայքի երկրորդ կարևոր միջնաբերդը և Գրանադայի ամիրայության հետ բազմաթիվ ընդհարումների պատճառ է դարձել։ Ամրոցը պատկանել է Գրանադայի ամիրա Մուհամադ XIII ազ-Զագալին։
Ամրոցը քրիստոնյաներին է հանձնվել 1489 թվականին։ Ալմերիայի պաշարման ժամանակ Կաստիլիայի, Արագոնի, Սիցիլիայի և Նեապոլի թագավորությունների տիրակալներ, ամուսիններ Ֆերդինանդը և Իզաբելան հանգրվանել են Տաբեռնասի ամրոցում[4]։
1522 թվականին արդեն ամրոցը գտնվում էր լքված ու կիսաքանդ վիճակում։ Ըստ որոշ տվյալների Տաբեռնասի ամրոցը հանդիսացել է իսպանական Ալբայի հերցոգների ամառային նստավայրը[5]։
1933 թվականի հունիսի 22-ին ամրոցը գրանցվել է Իսպանիայի Պատմական Ժառանգության հուշարձանների ցուցակում։ Այսօր ամրոցի մուտքն ազատ է այցելուների համար։
Տաբեռնասի ամրոցին հարում է Տաբեռնասի անապատը, որը հանդիսանում է «սպագետի-վեսթերն» ժանրի բազմաթիվ ֆիլմերի նկարահանման վայր[6][7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբեռնասի ամրոց» հոդվածին։ |
|