Տաբու անգլ.՝ Tabu | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, ռոմանտիկ ֆիլմ և համր կինո |
Թվական | 1931, մարտի 18, 1931[1], օգոստոսի 1, 1931[1] և սեպտեմբերի 3, 1931[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու[2] |
Պրոդյուսեր | Robert J. Flaherty? |
Սցենարի հեղինակ | Robert J. Flaherty?, Edgar G. Ulmer? և Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու |
Դերակատարներ | Anne Chevalier? |
Օպերատոր | Ֆլոյդ Քրոսբի |
Երաժշտություն | Ուգո Ռիզենֆելդ |
Պատմվածքի վայր | Օվկիանիա |
Նկարահանման վայր | Տահիտի |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 81 րոպե |
Բյուջե | 150 000 $ |
Շահույթ | 472 000 $ |
Tabu (film) Վիքիպահեստում |
«Տաբու» (անգլ.՝ Tabu)՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնայի վերջին ֆիլմը։
Ծերացած դեսպան Հիթուն կարևոր հանձնարարությամբ գալիս է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող Բորա-Բորա կղզի։ Նա Բորա-Բորայի առաջնորդին է փոխանցում Ֆանումա կղզու առաջնորդի ուղերձը. մահացել է նրա ցեղի սուրբ կույսը, և Բորա-Բորա կղզուց մի աղջկա՝ Ռերի անունով, տրված է նրա տեղը զբաղեցնելու մեծ պատիվը։ Այս րոպեից ոչ մի տղամարդ իրավունք չունի կպչել նրան կամ նրա վրա ուղղել տենչական հայացք, այսինքն նրա վրա տաբու է դրվում։ Մատախին` Ռերիի սիրեցյալը, ի վիճակի չէ տանել դա։ Հենց այդ գիշեր նա դեսպանի նավից առևանգում է Ռերիին, և նրանք կանոեով փախչում են կղզուց։
Կիսամեռ վիճակում նրանք հասնում են ֆրանսիական գաղութին։ Երկուսն էլ առողջանում են, և Մետախին դառնում է շրջանի լավագույն մարգարիտ որսացողը։ Նրանք ուրախ են, սակայն Մետախին չգիտի գումարի մասին և չի հասկանում, որ բոլորին խմիչք հյուրասիրելով ստորագրում է հաշվի տակ։
Տեղական ոստիկանությունը՝ զույգի համար գումար խոստացած ֆրանսիական կառավարությունից ծանուցում է ստանում, սակայն Մետախին նրանց որպես կաշառք տալիս է իր վերջին մարգարիտը։ Կղզի է գալիս Հիթուն։ Նա հանդիպում է Ռերիին և հայտնում, որ եթե երեք օրից նա չհանձնվի, Մատախին կմեռնի։ Ռերին` առանց Հիթուի հետ հանդիպման մասին հայտնելու Մատախիին համոզում է փախչել։ Սակայն երբ Մատախին երկկայմմ առագաստանավի տոմսեր է գնում, առևտրականները նրանից գումար են վերցնում` պարտքերը վճարելու։
Գիշերը Հիթուն վերադառնում է ոստիկանական տեսուչի հետ։ Ռերին իր մարմնով ծածկում է քնած Մատախիին, այնուհետև համաձայնում է վերադառնալ Բորա-Բորա, որ փրկի նրա կյանքը։ Երբ Մատախին արթնանում է, Ռերին քնած է ձևանում։ Մատախին որոշում է գումար հավաքել լագունայի՝ շնաձկան պաշտպանության տակ գտնվող գաղտնի հատվածում, որտեղ արդեն մեկ որսորդ զոհվել էր։ Նրա գնալուց հետո Ռերին գրում է հրաժեշտի երկտող և գնում է Հիթուի մոտ։ Մատախին փորձում է հեռանալ շնաձկից և մարգարիտ որսալ, սակայն տուն հասնելով գտնում է երկտողը։ Նա լողալով անցնում է Հիթուի նավի տակ և բռնվում է նրա տակ կախված պարանից, բայց Հիթուն կտրում է այն։ Շարունակելով լողալ նավի հետևից, Մատախին հյուծվում է և խեղդվում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբու (ֆիլմ, 1931)» հոդվածին։ |
|