Տաթև Հակոբյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 21, 1996[1] (28 տարեկան) |
Տաթև Հակոբյան (մարտի 21, 1996[1]), հայ ծանրորդ, 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2023 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հանդես է գալիս մինչև 87 կգ քաշայինների կարգում։ Հանդիսանում է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ[2]։
Ծնվել է 1996 թվականի մարտի 21֊ին[3]։
2013 թվականին մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը և զբաղեցրել 13-րդ տեղը։ Նա մինչև 69 կգ քաշային կարգում ՝ բարձրացնել է 165 կգ։ Նույն թվականին 170 կգ արդյունքով Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում գրավել է երրորդ տեղը։
2014 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության մինչև 75 կգ քաշային կարգում նա զբաղեցրել է 5-րդ տեղը՝ 201 կգ (93+108)։
2017 թվականին Սպլիտ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, մինչև 90 կգ քաշային կարգում հայ ծանրորդը գրավել է երրորդ տեղը[4]։ Նա բարձրացրել է 105 կգ պոկում վարժությունում և 125 կգ հրում վարժությունում և դրսևորել միջազգային մրցաշարերում իր կարիերայի լավագույն արդյունքը։
2018 թվականին Աշխաբադում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընթացքում նա չի կարողցել պոկում վարժությունում արդյունք ցույց տա ու այդպես էլ դուրս է մնացել հետագա պայքարից։
2019 թվականին Բուխարեստում մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[5]։
Նույն թվականին Տաթևը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում տեղի ունեցած Քաթարի 6-րդ միջազգային գավաթում[6]։ Հայ ծանրորդը բարձրացրել է 232 կգ։
2023 թվականի Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 76 կգ քաշային կարգում Տաթևը երկու վարժությունների հանրագումարով 226 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։ Պոկում վարժությունում նա ևս արժանացել է արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում՝ փոքր բրոնզե մեդալի[7]։
|