Տալլինի առասպելներ | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Տալլին |
Վայր | Տալլին |
Կայք | tallinnlegends.com/eng/ |
«Տալլինի առասպելներ» (էստ․՝ Tallinna Legendid), տեսարժանություն, թատերական ինտերակտիվ թանգարան[1] Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում[2]։ Թանգարանում վերստեղծված են պատմական իրադարձություններ և առասպելներ, որոնք իրենց ավանդն են ներդրել միջնադարյան Տալլինի բանահյուսությանում[3]։ Այնտեղ օգտագործում են զրուցասացության, կենդանի կատարումների և հատուկ էֆեկտների խառնուրդ[4]։
Թանգարանի շենքը գտնվում է Էստոնիայի Տալլին քաղաքում՝ Կուլասսեպա փողոցում, քաղաքապետարանի ամենահին շենքի հարևանությամբ[5]։ Թանգարանի տարածքը 600 քառակուսի մետր է (ստորգետնյա տարածք)՝ 9 առանձին սենյակներով՝ 360° թեմատիկ դեկորացիաներով և 7 դերասաններով[6]։ Թանգարանը կազմակերպում է նաև ամենահայտնի դեկորացիաներով փողոցային անվճար շոուներ։ Այցելուները մուտք են գործում 15- և ավելի հոգանոց խմբերով, օրական ավելի քան 540 մարդ թողունակությամբ[7]։ «Տալլինի լեգենդները» բաց է ամեն օր, ժամը 11:00-20:00-ն և հասանելի է անգլերեն, էստոներեն, ռուսերեն և ֆիններեն[1]։
Թանգարանի ցուցահանդեսները այցելուներին տանում են Էստոնիայի 9-դարյա պատմության միջով՝ թատերական ներկայացման տեսքով[8]։ Այն վերստեղծում է Տալլինի հետ կապված պատմական իրադարձություններն ու միջնադարյան առասպելները՝ օգտագործելով հատուկ լուսային և ձայնային էֆեկտներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ դերասանների և մեխանիկական տիկնիկների կենդանի կատարումներ, տեսաֆիլմեր և զրուցասացություն[1]։
Ցուցադրումը ներառում է այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Սև մահը, Յոհան ֆոն Իքսկուլի մահապատիժը և Սուրբ Օլաֆի եկեղեցու կառուցումը[9]։ Տևողությունը 40 րոպե է[10]։
Սուրբ Օլաֆի եկեղեցի (վերելակ)
Չեղարկում
Ալքիմիկոս
Ջրահարս
Յոհան ֆոն Իքսկուլի մահապատիժ