Տախիլես կամ Տախիլաս (հին հունարեն՝ Tαξίλης, Taxílēs or Ταξίλας — «Taxílas»մ.թ.ա. 4-րդ դար - ենթդ․ մ.թ.ա. 4-րդ դար), կառավարիչ, որին այդպես են անվանել հույն ժամանակագիրները։ Իշխել է Հնդկաստանի և Ջհելումի (Հիդասպես) գետերի միջև ընկած տարածքում՝ Փանջաբի շրջանում Ալեքսանդր Մեծի արշավանքի ժամանակ։ Նրա իրական անունը Ամբհի էր (հունարեն՝ Օմփիս), հույները նրան կոչել են Տախիլես կամ Տախիլաս՝ իր մայրաքաղաք Տախիլայի անունով, որը գտնվել է ներկայիս Պակիստանի Ատտոկ քաղաքի մոտ[1][2][3]։
Ամբհին բարձրացել է Տաքշաշիլայի գահին[4]։ Նա դեսպանություն է ուղարկել Ալեքսանդրին՝ նվերներով, որոնք բաղկացած են եղել 200 տաղանդ արծաթից, 3000 գեր եզից և 10000 կամ ավել ոչխարից (անասունները գնահատվել են մոտ 600 տաղանդ արծաթ), 700 հեծյալից բաղկացած ուժ և առաջարկել է անձնատուր լինել[4]։ Նա թշնամական հարաբերությունների մեջ է եղել իր հարևան Պորոսի հետ, որը տիրել էր Հիդասպեսից արևելք ընկած տարածքներին[5][6]։ Հավանաբար այս թշնամու դեմ իրեն ամրապնդելու նպատակով նա դեսպանություն է ուղարկել Ալեքսանդրին, երբ վերջինս դեռ Սոգդիանայում էր, առաջարկելով օգնություն և աջակցություն, գուցե փոխարենը գումար ստանալու ակնկալիքով[5]։
Ալեքսանդրը զգուշացել է Ամբհիի ուժերի տեսքից, երբ առաջին անգամ մ.թ.ա 327 թվականին մտել է Հնդկաստան և հրամայել իր սեփական ուժերին պատրաստ լինել[7]։ Ամբհին շտապել է ազատել Ալեքսանդրին իր մտավախությունից և հանդիպել է նրան արժեքավոր նվերներով՝ իրեն և իր բոլոր ուժերը նրա տրամադրության տակ դնելով[7]։ Ալեքսանդրը ոչ միայն վերադարձրել է Ամբհիին իր տիտղոսը և նվերները, այլև նրան նվիրել է «պարսկական հագուստներ, ոսկե և արծաթե զարդեր, 30 ձի և 1000 տաղանդ ոսկի»[7][8][9]։ Ալեքսանդրը քաջալերվել է բաժանել իր ուժերը, և Ամբհին օգնել է Հեփեստիոնին և Պերդիկկասին կառուցել է կամուրջ Հնդկաստանի վրա,մատակարարել է նրանց զորքերին պաշարով և ընդունել է հենց Ալեքսանդրին և նրա ամբողջ բանակը իր մայրաքաղաք Տախիլայում՝ բարեկամության ամեն տեսակի ցուցադրությամբ և ամենաառատաձեռն հյուրընկալությամբ[10][11][2][12]։
Մակեդոնացի թագավորի հետագա առաջխաղացման ժամանակ Տախիլեսը ուղեկցել է նրան 5000 զինվորից բաղկացած ուժով և մասնակցել է Հյուդասպի ճակատամարտին։
Հետագայում Եվդեմոսը կարճ ժամանակով գրավել է Տախիլան, որից հետո Չանդրագուպտա Մաուրյան նվաճել է Ալեքսանդրի սատրապներին ենթամայրցամաքում մինչև մ.թ.ա. 317 թվականը։