Տակեո Կանադեն ծնվել է Ճապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայում, 1945 թվականին։ 1964 թվականին ավարտել է Կիոտոյի համալսարանը՝ էլեկտրատեխնիկայի բնագավառում ստանալով բակալավրի, մագիստրանտի և ասպիրանտի աստիճաններ։ 1973-1980 թվականներին դասավանդել է Կիոտոյի համալսարանի ինֆորմատիկայի բաժնում, այնուհետև տեղափոխվել է Կարնեգի Մելոն համալսարան։ Կանադեն կարևոր ներդրում է կատարել մի շարք ոլորտներում՝ սկսած հիմնարար տեսական առաջխաղացումներից մինչև նորարարական սարքեր և ալգորիթմներ։ Նրա վաղ շրջանի աշխատանքներից է դեմքի արտահայտությունների ճանաչումը. Կանադեն մշակել է դեմքի արտահայտության թվային վերլուծության մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր է հասկանալ դեմքի արտահայտության շատ փոքր մանրամասներ և փոփոխություններ՝ ի տարբերություն նախորդ ճանաչման համակարգերի, որոնք լավագույնս նկատում էին այնպիսի արտահայտություններ՝ «ուրախությունը» կամ «զայրույթը»։ Կանադեն նաև նախաձեռնել է շարժման վերլուծության կարևոր մեթոդներ՝ ներկայացնելով տեսանյութերի հաջորդականությամբ հստակ պատկերի ստանալու հիմնական ալգորիթմը, հիմք դնելով ժամանակակից պատկեր ստանալու և սեղմման տեխնոլոգիաների համար[11]։
1981 թվականին Կանադեն ստեղծեց օբյեկտի եռաչափ ձևը մեկ պատկերից վերականգնելու տեսություն (հայտնի է որպես «Origami World» տեսություն)[11]։
Տակեո Կանադեն «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակն է, համաձայն որի տարբեր տեսանկյուններից վերցված իրադարձությունների մի քանի պատկերներ համակցված են միահամակարգ մոդելի մեջ, որը թույլ է տալիս դիտել միևնույն տեսարանը տարբեր տեսանկյուններից[11]։
TK60 կոչվող հատուկ միջոցառում. Տակեո Կանադեի տեսլականը նշվեց նրա 60-րդ հոբելյանի հետ մեկտեղ[13]։ Միջոցառմանը մասնակցել են համակարգչային տեսողության ակնառու հետազոտողներ։
Ընտրվել է Ինժեներական ազգային ակադեմիայի և Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
Արհեստական բանականության ամերիկյան ընկերակցության, Ճապոնիայի ռոբոտաշինության ընկերության, Ճապոնիայի էլեկտրոնիկայի և կապի ինժեներների ինստիտուտի ընտրված անդամ
Մարր մրցանակ, 1990 թվականին Շրի Կ. Նայերի և Կատշուշի Լկեուչի հետ համատեղ «Փոխադարձ արտացոլումներից» ձևի համար[14]
CVPR 2006 «Դեմքի հայտնաբերում՝ հիմնված նյարդային ցանցի վրա»[15] Հ. Ռոուլիի և Ս. Բալույայի հետ համատեղ[16]
CVPR 2008[17] «Օբյեկտի ճանաչման համար տեղական տեսքի և տարածական հարաբերությունների հավանականության մոդելավորում»[18] Հ. Շնայդերմանի հետ համատեղ
C&C մրցանակ, Ջոզեֆ Էնգելբերգեր մրցանակ, FIT Funai կատարելության մրցանակ, Ալլեն Նյուվել հետազոտության գերազանցության մրցանակ և Հետազոտության և զարգացման Ճապոնիայի ռոբոտների ընկերակցության մրցանակ
Եղել է կառավարական, արդյունաբերական և համալսարանական խորհրդատվական խորհուրդների, այդ թվում` Ազգային հետազոտական խորհրդի օդագնացության և տիեզերական ինժեներության խորհրդի (ASEB), ՆԱՍԱ-ի առաջատար տեխնոլոգիաների խորհրդատվական կոմիտեի, Առողջապահության պանելների փոխակերպման PITAC-ի պանելի և Առաջադեմ հետազոտությունների Կանադայի ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ[19]
2016 թվականին արժանացել է Կյոտոյի գիտատեղեկատվական բնագավառի մրցանակի[20]
2019 թվականին արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի[11]
↑«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
↑«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
↑«Vision Website». vision.eecs.ucf.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
↑Henry Schneiderman; Takeo Kanade (1998 թ․ հուլիս). «Probabilistic Modeling of Local Appearance and Spatial Relationships for Object Recognition». Proceedings of the IEEE Conference on Computer Vision and Pattern Recognition (CVPR '98): 45–51.