Գյուղ | ||
---|---|---|
Տակուրաղա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Գավառի գավառակ | |
Այլ անվանումներ | Տակուր-աղա, Տակուրագա, Տակուրավա | |
Ազգային կազմ | քրդեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 30300 | |
|
Տակուրաղա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գավառի գավառակում[1]։ Գտնվում էր Ջուլամերկ քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք, Գավառ գետի աջ կողմում, միջգյուղային ճանապարհի վրա, Տակարավա գյուղից արևելք։
XX դարի սկզբին ուներ 20 տուն քուրդ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր[2]։
|