Էբյուեհին ԱԴՕ Դեն Հաագի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Tyronne Efe Ebuehi | ||
Քաղաքացիությունը |
Նիգերիա Նիդերլանդներ | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 16, 1995[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Հաառլեմ, Նիդերլանդներ[2] | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բենֆիկա | ||
Համար | 23 | ||
Պատանեկան կարիերա | |||
Հուֆդորպ
| |||
ՎՎ Յանգ Բոյզ | |||
ՀՖԿ ԷԴՕ | |||
2013-2014 | ԱԴՕ Դեն Հաագ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2018 | ԱԴՕ Դեն Հաագ | 78 | (1) |
2018-ներկա | Բենֆիկա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-ներկա | Նիգերիա | 8 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տայրոն Էբյուեհի (անգլ.՝ Tyronne Ebuehi, դեկտեմբերի 16, 1995[1], Հաառլեմ, Նիդերլանդներ[2]), նիգերիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Նիգերիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։
Էբյուեհին ԱԴՕ Դեն Հաագի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 10-ին՝ փոխարինման մտնելով Ֆեյենորդի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 27-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի օգոստոսի 6-ին՝ Գո Ըհեդ Իգլզի դեմ խաղում[6]։ Նոյեմբերի 26-ին նա հեռացվեց խաղադաշտից Վիտեսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 71-րդ րոպեին[7]։ ԱԴՕ Դեն Հաագի առաջին թիմի կազմում Էբյուեհին անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի մայիսի 19-ին Էբյուեհին 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[8][9][10]։ Հուլիսի 30-ին նա ծանր վնասվածք ստացավ Չեմպիոնների միջազգային գավաթի Յուվենտուսի դեմ խաղում[11][12][13]։
Էբյուեհին իրավասու էր ներկայացնել Նիգերիան և Նիդերլանդները միջազգային ասպարեզում, սակայն նա որոշեց հանդես գալ Նիգերիայի կազմում[14][15]։ Նիգերիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Ալժիրի դեմ խաղի համար[16], սակայն չընդունեց հրավերը ԱԴՕ Դեն Հաագի կազմում ամրապնդվելու համար[17][18]։ Իր դեբյուտը ազգայն հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հունիսի 1-ին՝ փոխարինման մտնելով Տոգոյի դեմ խաղում[19][20]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում Էբյուեհին անցկացրեց 2018 թվականի մարտի 27-ին՝ Սերբիայի դեմ ընկերական խաղում[21]։
2018 թվականի հունիսի 3-ին Էբյուեհին ընդգրկվեց Նիգերիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[22][23]։ Առաջնությունում նա մասնակցեց միայն Իսլանդիայի դեմ հանդիպմանը[24][25], իսկ Նիգերիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Արգենտինային և Խորվաթիային[26][27]։
2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[28]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
ԱԴՕ Դեն Հաագ | 2014–15 | Էրեդիվիզի | 7 | 0 | 0 | 0 | — | 7 | 0 | |||
2015–16 | 14 | 0 | 1 | 0 | 15 | 0 | ||||||
2016–17 | 29 | 1 | 2 | 0 | 31 | 1 | ||||||
2017–18 | 28 | 0 | 1 | 0 | 29 | 0 | ||||||
Ընդհանուր | 78 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 82 | 1 | ||
Բենֆիկա | 2018–19 | Պրիմեյրա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 78 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 82 | 1 |
2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[28]
Նիգերիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 6 | 0 |
Ընդհանուր | 8 | 0 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տայրոն Էբյուեհի» հոդվածին։ |
|
|