Տանձավեր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գտնվում է Քաշունի գետի հովտում՝ ծովի մակարդակից 1650 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 33 կմ։
Գյուղն ունի սուրբ Ստեփանոս եկեղեցի (15-րդ դար), շրջակայքում՝ Միջնադաշտ և Մաճ կոչվող վայրերում պահպանվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակավայրեր և դամբարան-քարայրեր։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տանձավերի մշտական բնակչությունը կազմել է 211, առկա բնակչությունը՝ 226 մարդ[2]։ Ստորև ներկայացված է Տանձավեր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի
|
1886
|
1919
|
1926
|
1931
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2004
|
2011
|
Բնակիչ
|
75
|
173
|
55
|
93
|
204
|
310
|
246
|
193
|
147
|
263
|
178
|
211[2]
|
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 31
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 15-ին.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|