- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաշտուն (այլ կիրառումներ)
Տաշտուն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Տաշտուն է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Տեշտին անունով[3]։
Գտնվում է Տաշտուն գետի հովտում՝ ծովի մակարդակից 1900-2000 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 55 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 19-20 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Տաշտունը հիշատակվում է Տաթևի վանքին պատկանող (X դար) գյուղերի ցուցակում։ Ուշ միջնադարում Տաշտունը եղել է գրչության կենտրոն։ Տաշտուն է անվանվել (Դաշտոն ձևով) նաև Սյունիք նահանգի Արևիք գավառի մի մասը։ Գյուղում պահպանվել է քառամույթ գնբեթավոր բազիլիկ Սբ. Ստեփանոս եկեղեցին (XVII դար)։ Շրջակայքում կան գյուղատեղիներ (Ռոմելանց, Քյիլդիզանց, XIV—XVII դդ.), խաչքարերով գերեզմանոցներ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տաշտունի մշտական բնակչությունը կազմել է 104 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Տաշտուն գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
23
|
147
|
311
|
500
|
580
|
495
|
342
|
343
|
259
|
170[6]
|
104[2]
|
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 76
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 40
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|