Տաուտենբուրգի աստղադիտարան Thüringer Landessternwarte Tautenburg («Karl Schwarzschild» Tautenburg) | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան և կազմակերպություն |
Կառավարող | Բեռլինի գիտությունների ակադեմիա |
Աստղադիտարանի կոդ | 033 |
Երկիր | Գերմանիա[1] |
Վայր | Տաուտենբուրգ |
ԲԾՄ | 341 մետր |
Հիմնադրվել է՝ | 1960 |
Անվանված է | Կարլ Շվարցշիլդ |
Գերմանիայի հետազոտական ցանց[2] | |
Կայք | tls-tautenburg.de/TLS |
Thüringer Landessternwarte Tautenburg Վիքիպահեստում |
Տաուտենբուրգի աստղադիտարան, կամ Կառլ Շվարցշիլդի աստղադիտարան (գերմ.՝ Karl-Schwarzschild-Observatorium, ՄԱՄ կոդը՝ 033), գտնվում է Գերմանիայի Թյուրինգիա մարզի Տաուտենբուրգ քաղաքում (Ենայից ոչ հեռու)՝ ծովի մակերևույթից շուրջ 350 մ բարձրության վրա։ Հիմնվել է 1960 թվականին որպես ԳԴՀ Գիտությունների Ակադեմիայի Աստղաֆիզիկայի կենտրոնական ինստիտուտի աստղադիտարան, և անվանվել է գերմանացի աստղագետ և ֆիզիկոս Կառլ Շվարցշիլդի (1873–1916) պատվին։ 1992 թվականին աստղադիտարանը վերանվանվեց Թյուրինգիայի պետական աստղադիտարան (Thüringer Landessternwarte, TLS).[3]
Տաուտենբուրգի աստղադիտարանում տեղակայված է եզակի աստղադիտակ, որը Կասեգրենի և Կուդեի համակարգերից բացի ունի նաև Շմիդի տիպի համակարգ։ Հայելու տրամագիծը 2 մ է, ուղղիչ ոսպնյակինը՝ 134 սմ[4]։ Աստղադիտակը այս պահին հանդիսանում է ամենամեծը Գերմանիայում և անվանվում է Ալֆրեդ Յենշի աստղադիտակ։ Այն ստեղծվել է ՎԵԲ Զեյց Ենա կազմակերպությունում (Կառլ Զեյց ընկերության Ենայի մասնաճյուղում Արևելյան Գերմանիայում)։
Աստղադիտարանում հայտնաբերվել են բազմաթիվ աստերոիդներ[5], ինչպես նաև HD 8673, 30 Արիետիս, 4 Մեծ Արջ և HD 13189 աստղերի շուրջ պտտվող էկզոմոլորակներ և գորշ թզուկներ[6][7]։ Աստղադիտարանում է գտնվում նաև LOFAR ռադիոաստղադիտակը[8]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 628)։ |