![]() | |
Տեսակ | կարտոֆիլով ուտեստ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Տապակած կաղամբ և կարտոֆիլ (անգլ.՝ Bubble and squeak), անգլիական ավանդական ուտեստ, որը տապակած բանջարեղեն է և կիրակնօրյա ճաշին մատուցվում է Մեծ Բրիտանիայում։
Հիմնական բաղադրիչները կաղամբն ու կարտոֆիլն են։ Ուտեստին կարելի է ավելացնել գազար, ոլոռ, կամ որևէ բանջարեղեն։
Կտրատված բանջարեղենը (կարելի է ավելացնել նաև սառցրած աղացած միս) կարտոֆիլի պյուրեի կամ մանրացված կարտոֆիլի հետ տապակում են թավայի մեջ, մինչև խառնուրդը կողքերից չի ոսկեզօծվել։
Ուտեստի անվանումը բառացի թարգմանությամբ անգլերենից նշանակում է «պղպջակ և ծվոց»։ Այս անվանումը ծագել է այն բանից, որ կաղամբը պատրաստման ընթացքում տարբեր ձայներ է հանում[1]։ Ուտեստը հաճախ մատուցվում է սառը մսի հետ, սոուսի, կամ էլ մտնում է լրիվ իռլանդական նախաճաշի կազմի մեջ։
Առաջ ուտեստին ավելացվում էր միս, սակայն ներկայումս այս ուտեստը հաճախ պատրաստվում է առանց մսի։ Ուտեստի ամենավաղ բաղադրատոմսը նկարագրվում է տնային խոհարարության նոր համակարգ գրքում, որը 1806 թվականին գրել է Մարիա Ռանդելլը[2]։
Ուտեստը հիմնականում պատրաստվում է Անգլիայում (Շոտլանդիայում և Իռլանդիայում[3] կան նմանատիպ ուտեստներ), համագործակցության որոշ երկրներում և ԱՄՆ-ում[4][5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այս ուտեստը շատ հայտնի էր, քանի որ այն շատ հեշտ էր պատրաստվում։ Ուտեստի համար վերցվում էր ցանկացած բանջարեղեն, ինչը կարևոր էր ապրանքի պակասի ժամանակ։
Տարբեր երկրներում կան անգլիական ուտեստին նման ուտեստներ՝
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տապակած կաղամբ և կարտոֆիլ» հոդվածին։ |
|