Տեսակ | պիցցայի ոճ |
---|---|
Ենթատեսակ | պիցցա |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Տատիկի պիցցա (անգլ.՝ Grandma pizza), հատուկ բարակ ուղանկյուն պիցցա, որը բնորոշ է Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդին։ Հիմնականում պատված լինելով պանրով և տոմատի մածուկով՝ այն հիշացնում է պիցցան, որը թխում են իտալացի տնային տնտեսուհիները, ովքեր չունեն պիցցայի համար վառարան[1]։ Պիցցան հաճախ համեմատում են սիցիլիական պիցցայի հետ։
Տատիկի պիցցան հիմնականում ունի ուղղանկյուն ձև, պանիրը դրվում է տոմատի մածուկից առաջ, թխում են թավայի վրա տնական ջեռոցում և կտրատում փոքր քառակուսիների[2]։
Տատիկի պիցցայի ծագումը կարելի է նկատել ХХ դարի սկզբից, երբ հարավային Իտալիայի ներգաղթյալները վերամշակեցին այնպիսի պիցցա, որը կարելի էր պատրաստել տանը պարզ բաղադրիչներից ամերիկյան ստանդարտ խոհանոցային սարքավորումներով (ներառյալ ստանդարտ խոհանոցային վառարանը և թավան)[3]։ Այդպիսի կարկանդակի համեստ բաղադրատոմսի պատճառով նրան անվանել են «տատիկի պիցցան», քանի որ այն հիմնականում պատրաստվել է առաջին սերնդի ներգաղթյալների կողմից սեփական խոհանոցներում[1]։
Չնայած նրան, որ «տատիկի պիցցա» տերմինը գոյություն է ունեցել մի քանի սերունդների ընթացքում, Լոնգ Այլենդից դուրս այն այդքան էլ հայտնի չէր։ Մոտ 1994 թվականին Ումբերտո Կորտեոն Լոնգ Այլենդի իր պիցցերիաներին ներկայացրեց «Սիցիլիական տատիկի պիցցան»․ ի տարբերություն տիպիկ հաստ չորահացով սիցիլիական պիցցայի՝ նրա տատիկի սիցիլիական պիցցան ուներ ավելի բարակ չորահաց, թեև ոչ այնքան բարակ, որքան նեապոլիտանականը[4]։ Մի քանի տարի անց «Տատիկի պիցցան» սկսեց գովազդվել Լոնգ Այլենդի այլ ռեստորանների կողմից[5]։ 2000-ականների վերջին և 2010-ականների սկզբին անունը ընդունվեց, և բազմաթիվ պիցցերիաներ սկսեցին առաջարկել այն[6][7][8][9]։
Նվաստեցնող լինելու փոխարեն անվանումը ցույց է տալիս ինչպես ավանդույթների հանդեպ հարգանքը, այնպես էլ այն պարզ գյուղական պիցցան, որն ուտում են տանը մանկության ժամանակ[10]։
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)