Տատյանա Ավերինա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | չմշկորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 25, 1950 |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 22, 2001 (51 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Հասակ՝ | 165 սանտիմետր[1] |
Քաշ | 61 կիլոգրամ[1] |
Տատյանա Բորիսովնա Ավերինա (ամուսնական ազգանունով՝ Բարաբաշ, հունիսի 25, 1950, Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 2001, Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային արագասահորդուհի։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի (1976), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1976)։
Մանկուց հետաքրքրվել է սպորտով, 12 տարեկանում ընդունվել Բուրեվեստնիկ ընկերության մանկապատանեկան մարզադպրոց[3]։ Նրա առաջին մարզիչը եղել է Անտոնինա Իվանովնա Վերեինան։ 1970 թվականին Չելյաբինսկում՝ Յակով Մելնիկովի հուշամրցաշարում հաջող մրցելույթից հետո Տատյանան ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում[4]։
Ամուսինը՝ Վլադիմիր Բարաբաշը (1951-2012), նույնպես չմշկասահորդ էր, միջազգային կարգի սպորտի վարպետ։
1970-ականներին Տատյանա Բարաբաշը լավագույն չմշկասահորդներից մեկն էր աշխարհում. կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի, օլիմպիական կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր։
Ինսբրուկում ելույթ ունենալուց հետո ամուսնացել է, ունեցել երկու որդի[5]։ 1970-ականների վերջին տեղափոխվել է Մոսկվա և ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո աշխատել որպես մարզիչ, մասնակցել վետերանների մրցումների[4]։
Մահացել է 2001 թվականին ստամոքսի քաղցկեղից[4]։ Թաղվել է Մոսկվայում՝ Տրոեկուրովյան գերեզմանատանը[6]։
Նիժնի Նովգորոդի արհեստական սահադաշտերից մեկը կրում է Տատյանա Ավերինայի անունը[4]։
Կարևորագույն մրցումներում Տատյանա Ավերինայի նվաճած մեդալները.
Մրցումները | Ոսկե մեդալ | Արծաթե մեդալ | Բրոնզե մեդալ |
---|---|---|---|
Ձմեռային օլիմպիադա | 1976 (1,000 մ)
1976 (3,000 մ) |
– | 1976 (500 մ)
1976 (1,500 մ) |
Արագասահքի աշխարհի առաջնություն | 1978 | 1974
1975 1976 |
– |
Արագասահքի աշխարհի առաջնություն | – | – | – |
Արագասահքի Եվրոպայի առաջնություն | – | – | – |
ԽՍՀՄ-ի չմշկասահքի առաջնություն | 1979 | – | – |
ԽՍՀՄ-ի արագասահքի առաջնություն | 1973
1974 1975 |
– | – |
Չմշկասահորդուհու իր կարիերայի ընթացքում Տատյանա Ավերինան սահմանել է աշխարհի 11 ռեկորդ։
Մրցաձևը | Արդյունքը | Տարեթիվը | Մրցասպարեզը |
---|---|---|---|
1,500 մ | 2:14.00 | 1 ապրիլի 1974 | Մեդեո |
1,000 մ | 1:26.40 | 2 ապրիլի 1974 | Մեդեո |
մինի համակցված | 180.089 | 2 ապրիլի 1974 | Մեդեո |
500 մ | 41.70 | 11 մարտի 1975 | Մեդեո |
1,500 մ | 2:09.90 | 11 մարտի 1975 | Մեդեո |
1,000 մ | 1:26.12 | 12 մարտի 1975 | Մեդեո |
մինի համակցված | 176.930 | 12 մարտի 1975 | Մեդեո |
1,000 մ | 1:25.28 | 22 մարտի 1975 | Մեդեո |
500 մ | 41.06 | 29 մարտի 1975 | Մեդեո |
1,000 մ | 1:23.46 | 29 մարտի 1975 | Մեդեո |
սպրինտ. համակցված | 168.285 | 29 մարտի 1975 | Մեդեո |
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Ավերինա» հոդվածին։ |
|