Տատյանա Շևցովա | |
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի տնտեսության և ֆինանսների պետական համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | Տնտեսական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 22, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Կոզելսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ | |
Տատյանա Վիկտորովնա Շևցովա (ռուս.՝ Татьяна Викторовна Шевцова, հուլիսի 22, 1969, Կոզելսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, 2010 թվականի օգոստոսի 4-ից Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարի տեղակալ։ Ռուսաստանի Դաշնության 1 դասի գործող պետական խորհրդական, ՌԴ վաստակավոր տնտեսագետ, տնտեսական գիտությունների թեկնածու[1]։
Տատյանա Վիկտորի Շևցովան ծնվել է 1969 թվականի հուլիսի 22-ին Կալուգայի մարզի Կոզելսեկե քաղաքում։ Հայրը զինծառայող էր։ 1991 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանը։
2004 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի մայիսը եղել է Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ (Անատոլի Սերդյուկով)։ 2009 թ.-ին շնորհվել է դասային աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության 2-րդ դասի գործող պետական խորհրդական։
2010 թվականի մայիսին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի խորհրդական։
2010 թ.-ի օգոստոսի 4-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով Տատյանա Վիկտորի Շևցովան նշանակվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ։ Վերահսկում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կազմակերպության ֆինանսական ապահովման հարցերը։ Նրա ենթակայության տակ են գտնվում ֆինանսական ապահովման, ֆինանսական պլանավորման, սոցիալական երաշխիքների, տնտեսական վերլուծության և կանխատեսման վարչությունները, Ռուսաստանի ՊՆ պետական պաշտպանական ֆինանսական պատվերի մոնիտորինգը։
2011 թվականին շնորհվել է դաշնային պետական ծառայողի բարձրագույն դասային աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական խորհրդական։
Ամուսնացած է։ Ամուսինը նախկին զինծառայող է։ Ունի երկու որդի։