Տատյանա Տարասովա ռուս.՝ Татьяна Анатольевна Тарасова | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան |
Մասնագիտություն | figure skating choreographer, գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
Ամուսին | Vladimir Krainev? |
Ծնողներ | հայր՝ Anatoly Tarasov? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Tatiana Tarasova Վիքիպահեստում |
Տատյանա Անատոլևնա Տարասովա (ռուս.՝ Татья́на Анато́льевна Тара́сова, փետրվարի 13, 1947, ԽՍՀՄ[1]), գեղասահքի խորհրդային և ռուս մարզիչ։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1975), հոկեյի հայտնի մարզիչ Անատոլի Տարասովի դուստրը։ Ընդհանուր հաշվարկով 2004 թվականին նրա սաները աշխարհի և Եվրոպայի չեմպիոնատներում վաստակել են 41 մեդալ, ինչպես նաև օլիմպիական 8 ոսկե՝ հնարավոր չորս ձևերից երեքում (Իրինա Ռոդնինա և Ալեքսանդր Զայցև (1976 և 1980 թվականների զույգեր), Նատալյա Բեստեմյանովա և Անդրեյ Բուկին (պարեր՝ 1988 թվական), Մարինա Կլիմովա և Սերգեյ Պոնոմորենկո (պարեր՝ 1992 թվական), Եկատերինա Գորդեևա և Սերգեյ Գրինկով (1994 թվականի զույգեր), Իլյա Կուլիկ (տղամարդիկ՝ 1998 թվական), Օքսաննա Գրիշչուկ և Եվգենի Պլատով (պարեր՝ 1998 թվական), Ալեքսեյ Յագուդին (տղամարդիկ՝ 2002 թվական)։
Տատյանա Տարասովան խորհրդային հայտնի հոկեյիստ և մարզիչ Անատոլի Տարասովի դուստրն է։ Տատյանան չորս տարեկան էր, երբ հայրը սովորեցրեց նրան չմուշկներով սահել։
Տատյանա Տարասովա և Գեորգի Պրոսկուրին պարազույգին որոշ ժամանակ մարզել է Ելենա Անատոլևնա Չայկովսկայան։ 1966 թվականին այս պարազույգը մասնակացել է Համաշխարհային Ունիվերսադային։ Սակայն շուտով վնասվածքի պատճառով ստիպված են լինում թողնել սպորտը։ 1967 թվականին Տատյանա Տարասովան սկսում է զբաղվել մարզչական գործունեությամբ և ծրագրերի բեմադրությամբ։ Նրա աշակերտներից են եղել Իրինա Ռոդնինան, Ալեքսանդր Զայցևը, Իրինա Մոիսեևը, Անդրեյ Մինենկովը, Ալեքսեյ Յագուդինը, Իլյա Կուլիկը, Դենիս Թենը, Նատալյա Բեստեմյանովան, Մարինա Կլիմովան, Իրինա Ռոմանովան և Իգոր Յարոշենկոն, Սաշա Կոենը, Ալիսա Դրեյը, Ջոնի Վեյրը, Սիձուկա Արակավան, Օքսաննա Գրիշչուկը, Բարբարա Ֆուզար-Պոլին և այլք։
1974 թվականին նա ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, իսկ ավարտել է 1979 թվականին։
1990-ական թվականների կեսերին Տատյանա Տարասովան կազմակերպել է սառցե թատրոն «Բոլոր աստղերը», որի կազմում էին ընդգրկված շատ հայտնի աստղեր։ Թատրոնի կյանքը շարունակվեց 14 տարի։ Տարասովայի գործունեությունը այստեղ բազմազան էր՝ և՛ մարզիչ, և՛ բալետմաստեր, և՛ ռեժիսոր։ Թատրոնում բեմադրվել են դասական բալետի ներկայացումներ՝ «Գիշերը լերկ ժայռի վրա», «Քնած գեղեցկուհին», «Ալվան ծաղիկը»։ Ռեպերտուարում կային նաև Տարասովայի կողմից բեմադրված «Ռուսները Բրոդվեյի վրա» սերիան, հայտնի բրոդվեյան ներկայացումներ «Արևմտյան պատմությունը», «Ֆանտոմ օպերայում», «Կաբարե», «Կատուներ» և այլն։
2001 թվականին լույս ընծայեց «Գեղեցկուհին և հրեշը» ինքնակենսագրական գիրքը[2]:
2005 թվականին Տատյանա Տարասովան Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայում նշանակվում է մարզիչ-խորհրդատու։ Եղել է Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաընկերության կողմից կազմակերպված բազմաթիվ հեռուստաշոուների («Աստղերը սառույցի վրա-2006», «Սառցե դարաշրջան»-2007 թվականից 2009 թվականը, «Սառույց և կրակ»-2010-2011 թվականներ) ժյուրիի նախագահ։
2008 թվականի մարտի 21-ին Գետեբորգում կայանալիք աշխարհի չեմպիոնատի օրերին Տարասովան ընդգրկվեց Աշխարհի գեղասահքի սրահում[3].: Նույն տարվա ամռանը Տարասովայի ղեկավարությամբ սկսում է մարզվել 2008 թվականի աշխարհի չեմպիոն ճապոնուհի Մաո Ասադան[4]։ Նույն ժամանակահատվածում Մաո Ասադան շարունակում էր մարզվել Նագոյայի համալսարանի բազայում և միայն պարբերաբար էր այցելում Մոսկվա՝ Տատյանա Տարասովայի մոտ։ Իր հերթին Տատյանա Տարասովան երբեմն ինքն էր մեկնում Ճապոնիա՝ սպորտսմենուհու մոտ և ուղեկցում էր նրան ամենակարևոր մեկնարկներին[5]։ 2010 թվականի Օլիմպիական խաղերից հետո, որտեղ Մաոն արծաթե մեդալակիր էր, իսկ Աշխարհի չեմպիոնատում՝ հաղթող, այս համագործակցությունն ավարտվեց[6]:
2011 թվականի ձմռանը Տատյանա Տարասովայի կողմից սառույցի վրա բեմադրվեց ներկայացում Շառլ Պեռոյի «Քնած գեղեցկուհի» հեքիաթի հիման վրա[7]։
Տատյանա Տարասովան, որպես մարզիչ, մասնակցել է բոլոր Ձմեռային օլիմպիական խաղերին, գեղասահքի աշխարհի և եվրոպայի առաջնություններին՝ սկսած 1967 թվականից: Մինչև 2020 թվականը մեկնաբանել է գեղասահքի մրցումները «Առաջին ալիք» և «Матч ТВ» հեռուստաալիքներով։
Մրցաշարեր/ Մրցաշրջաններ | 1964 | 1965 | 1966 | 1967 |
---|---|---|---|---|
Աշխարհի չեմպիոնատ | 7 | |||
Եվրոպայի չեմպիոնատներ | 6 | 4 | ||
ԽՍՀՄ-ի չեմպիոնատներ | 3 | 2 | ||
Ձմեռային ունիվերսադաներ | 1 |
2012 թվականի հունվարին Տատյանա Տարասովան դառնում է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի «Ժողովրդական շտաբի» անդամ (Մոսկվա)[7]։ 2012 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայի Պոկլոննայա բլուր վայրում կայացած միտինգի ժամանակ հանդես է գալիս ի աջակցություն Վլադիմիր Պուտինի։ 2012 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվում է ՌԴ նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ[8].
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դաշնակահար Վլադիմիր Կայների այրին[9]։ Երեխաներ չունի։ Մինչ այդ Տարասովայի ամուսինները եղել են[10].
Նրա աշակերտներն են՝ Իրինա Ռոդնինա, Ալեքսանդր Զայցև, Իրինա Մոիսեևա, Անդրեյ Մինենկով, Ալեքսեյ Յագուդին, Իլյա Կուլիկ, Նատալյա Բեստյեմյանովա, Անդրեյ Բուկին, Սիձուկա Արակավա, Օքսաննա Գրիշչուկ, Եվգենի Պլատով, Մարինա Կլիմովա, Սերգեյ Պոնոմորենկո, Դենիս Թեն, Մաո Ասադա, Էվան Լայսաչեկ, Սաշա Քոուեն, Իրինա Նոկոլաևա[18]։