Տարա Բաբուլֆաթ

Տարա Բաբուլֆաթ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մականուն(ներ)՝Pippi[1]
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 3, 2006(2006-01-03)[2] (18 տարեկան)
Ծննդավայր՝Huddinge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա

Տարա Բաբուլֆաթ (շվեդ.՝ Tara Babulfath, հունվարի 3, 2006(2006-01-03)[2], Huddinge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ ձյուդոիստ[3], որը հանդես է գալիս մինչև 48 կգ քաշային կարգում: 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Աշխարհի 2024 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր: Բաքվում անցկացված «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող (2024):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարա Բաբուլֆաթը ծնվել է 2006 թվականի հունվարի 3-ին։

2022 թվականին նվաճել է Եվրոպայի կադետների առաջնության չեմպիոնի տիտղոսը, որն անցկացվել է Խորվաթիայում։ Նույն թվականին դարձել է կադետների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, որը կայացել է Սարաևոյում։

2024 թվականին դարձել է Բաքվի Մեծ սաղավարտի մրցաշարի հաղթող[4]։ Տաշքենդում կայացած Մեծ սաղավարտի շարքի մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ[5]։

2023 թվականի նոյեմբերին Մոնպելյեում նշել է իր նորամուտը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որտեղ մինչև 48 կգ քաշային կարգում դարձել է 7-րդը:

2024 թվականի գարնանը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում Տարա Բաբուլֆաթը իր կարիերայում առաջին անգամ նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար մենամարտում հաղթելով պորտուգալացի մարզիկ Կատարինա Կոշտային և որակավորվելով 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար[6][7][8]։

2024 թվականի Փարիզի Ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթելով ղազախ մարզուհի Աբիբա Աբուժակինովային[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://olympics.com/en/paris-2024/athlete/tara-babulfath_1571911
  2. 2,0 2,1 JudoInside - Tara Babulfath Judoka
  3. «Babulfath Tara». International Judo Federation. Արխիվացված օրիգինալից 2 March 2024-ին. Վերցված է 2 March 2024-ին.
  4. «OS-biljett i sikte efter Grand slam-guld för Tara Babulfath». Svenska Judoförbundet (շվեդերեն). 2024-02-19. Վերցված է 2024-05-19-ին.
  5. «Ny Grand Slam-medalj för unga talangen Tara Babulfath». Svenska Judoförbundet (շվեդերեն). 2024-03-01. Վերցված է 2024-05-19-ին.
  6. Bella, Franzén; Maria, Wallberg (20 May 2024). «Tara Babulfath om klarade OS-gränsen: 'Vill ta guld'» [Tara Babulfath on passing the Olympic threshold: 'I want to win gold']. Sveriges Television (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 6 June 2024-ին. Վերցված է 6 June 2024-ին.
  7. Löfgren, Christer (19 February 2024). «OS-biljett i sikte efter Grand slam-guld för Tara Babulfath» [Olympic ticket in sight after Grand Slam gold for Tara Babulfath]. Svenska Judoförbundet (շվեդերեն). Վերցված է 2 March 2024-ին.
  8. Johansson, Kristin (1 March 2024). «Ny Grand Slam-medalj för unga talangen Tara Babulfath» [New Grand Slam medal for young talent Tara Babulfath]. Svenska Judoförbundet (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 19 May 2024-ին. Վերցված է 2 March 2024-ին.
  9. Cowen, Thea (27 July 2024). «Sweden's First Olympic Medal in Paris». European Judo Union. Վերցված է 27 July 2024-ին.