Բնակավայր | ||
---|---|---|
Տարարիրաս | ||
Երկիր | Ուրուգվայ | |
Համայնք | Colonia Department? | |
Հիմնադրված է | 1892 թ. | |
ԲԾՄ | 73±1 մետր | |
Բնակչություն | 6070 մարդ | |
Ժամային գոտի | UTC−3 | |
Փոստային դասիչ | 70600 | |
Պաշտոնական կայք | tarariras.com | |
| ||
Տարարիրաս (իսպ.՝ Tarariras), ոչ մեծ քաղաք Ուրուգվայի հարավային մասում՝ Կոլոնիա դեպարտամենտում։ Ընկած է 50-րդ և 22-րդ ազգային ավտոմայրուղիների հատման վայրի մերձակայքում, դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Կոլոնիա դել Սակրամենտոյից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնից 164 կիլոմետր հեռավորության վրա։
Բնակավայրը հիմնադրվել է 1831 թվականին, 1919 թվականի հունիսի 17-ին ստացել է Խոակին Սուարես անվանումը և գյուղի (Pueblo-ի) կարգավիճակ։ 1959 թվականի օգոստոսի 27-ին վերանվանվել է Տարարիրաս, միաժամանակ նրա կարգավիճակը բարձրացվել, հասցվել է Villa-ի (փոքր քաղաքի)[1], 1969 թվականի նոյեմբերի 7-ին էլ Տարարիրասին շնորհվել է Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[2]։
2011 թվականի մարդահամարի տվյալներով Տարարիրասում ապրում էր 6.632 մարդ[3]։
Տարին | Բնակչությունը |
---|---|
1963 | 2,979 |
1975 | 4,489 |
1985 | 5,305 |
1996 | 6,174 |
2004 | 6,070 |
2011 | 6,632 |
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[4]:
2010 թվականի հուլիսին քաղաքապետ է ընտրվել Դիանա Օլիվերան[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարարիրաս» հոդվածին։ |
|