Տարիկ Ալ-Հաշիմի (արաբ․՝ طارق الهاشمي, 1942, Բաղդադ, Իրաքի թագավորություն)[1], իրաքցի քաղաքական գործիչ։ Մինչև 2009 թվականի մայիս նա աշխատել է որպես Իրաքի իսլամական կուսակցության գլխավոր քարտուղար։ 2005 թվականի դեկտեմբերի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունում Ադիլ Աբդել Մահդիի հետ մեկտեղ կատարում Էր Իրաքի փոխնախագահի պարտականությունները, այնուհետև նույն պաշտոնը վարել է 2011-2012 թվականներին` արդեն նոր կառավարությունում։ 2011 թվականի դեկտեմբերին Հաշիմին փախել էր Իրաքյան Քուրդիստան, որպեսզի խուսափի կալանքից` «մահվան էսկադրոնի» կազմակերպման համար[2]։ Այնուհետևբ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա[3]։
2012 թվականի սեպտեմբերի 9-ին Իրաքի կենտրոնական քրեական դատարանը նրան հեռակա կարգով մահապատժի է դատապարտել[4]։ Դրանից հետո հայտնի է դարձել, որ թուրքական իշխանությունները նրան թաքցնում էին[5]։ Մինչև հոկտեմբերի 11-ը նա ստանում էր կառավարական աշխատավարձ[6]։ Նոյեմբերի 1-ին նա կրկին մահապատժի Է դատապարտվում[7]։ Ընդ որում, նա իր մեղքը չի ընդունում և դատավճիռը համարում է անօրինական[8]։ Նա կարծում է, որ իր հետապնդումներն ունեն քաղաքական և կրոնական դրդապատճառներ[3]։ Միևնույն ժամանակ, նա խոստովանում է, որ չի կարող երաշխավորել, որ իր պահակախմբի անդամներից որևէ մեկը չի մասնակցել ահաբեկչական գործողությունների[9] :
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|