Տարոկո

Տարոկո ազգային պարկ
太魯閣國家公園
Տեսակազգային պարկ
ԵրկիրԹայվան
ՎարչատարածքHualien County?
ՏեղագրությունԹայվան
Հիմնվել է1986
Մակերես920 կմ²
Տարոկոը գտնվում է Թայվանում
Տարոկո

Տարոկո (չինարեն՝ 太魯閣國家公園), Թայվանի ութ ազգային պարկերից մեկը։ Գտնվում է Հուալիյան, Տայչժուն և Նանտոու շրջանների տարածքում։ Ունի 920 կիլոմետր քառ․ տարածք[1]։ Պարկը ստեղծվել է Թայվանի նահանգապետի կողմից՝ 1937 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ Թայվանը դեռևս Ճապոնիայի կազմում էր։ Երկրորդ Համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո, մայրցամաքային Չինաստանից անկախ՝ Չինաստանի հանրապետությունը իր կառավարման տակ վերցրեց Թայվան կղզին։ Չինաստանի Հանրապետության կառավարությունը պարկը լուծարեց 1945 թվականի օգոստոսի 15–ին, և միայն 1986 թվականի նոյեմբերի 28–ին այն վերականգնվել է։

Տարոկո ազգային պարկը ներառում է՝

  • Ինը ոլորանների թունելը,
  • Հավերժական գարնան տաճարը (Չանչուն տաճար),
  • Վենշանի տաք աղբյուրը,
  • Ջրային վարագույրների թունելը,
  • Ծիծեռնակի քարանձավը,
  • Մարմարե կամուրջը։

Պարկի գլխավոր տեսարժան վայրը Տարոկո է կամ «Մարմարե կիրճ»-ը, որն ունի շուրջ 19 կիլոմետր երկարություն և ձգվում է մերձափնյա լեռների գծով՝ Տարոկո պարկի կենտրոնով։ Տյանսյան գյուղը գտնվում է կիրճի եզրին, որը մեծապես հայտնի է իր կախովի կամրջով և գերժամանակակից «հինգ աստղանի» հյուրանոցով։ Տարոկո կիրճի շուրջը կան շատ արահետներ, որոնք նախատեսված են զբոսաշրջիկների համար։ Բացի այդ, կան բազմաթիվ տաք աղբյուրներ, տաճարներ և Ամի ցեղերին պատկանող հնագույն գյուղեր։ Մոտակա Հուալյան քաղաքը հայտնի է որպես մարմարե իրերի արտադրության լավագույն կենտրոն։ Այստեղ արտադրվում է գրեթե ամեն ինչ, ինչ կարելի է ստանալ քարից, սկսած ավանդական մահարձաններից մինչև շախմատ, սպասք և կահույք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Национальный парк «Тароко»: как добраться, природные памятники, обитатели, маршруты». Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարոկո» հոդվածին։