Տափակ ճպուռ | |
![]() Տափակ ճպուռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Ճպուռներ (Odonata) |
Ընտանիք | Իսկական ճպուռներ (Libellulidae) |
Ցեղ | Sympetrum |
Տեսակ | Տափակ ճպուռ (S. depressiusculum) |
Միջազգային անվանում | |
Sympetrum depressiusculum | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Տափակ ճպուռ (լատին․՝ Sympetrum depressiusculum), իսկական ճպուռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
29-34 մմ երկարությամբ մանր ճպուռ է։ Էգի և ոչ սեռահասուն արուների գունավորումը դեղին է՝ վերևից փոքր-ինչ ավելի մուգ, իսկ սեռահասուն արուների մարմնի վերին մասը կարմիր է, փորիկի 4-8-րդ հատվածների կողքերին կան սև գույնի և եռանկյունաձև նեղ երկայնակի բծեր։
Տարածված է Եվրոպայում՝ Հոլանդիայից և Ֆրանսիայից դեպի արևելք՝ Սիբիրի հարավով մինչև Խաբարովսկ և Մանջուրիա, տեղ-տեղ հանդիպում է Միջին Ասիայում, Ադրբեջանում և Հայաստանում։ Հայաստանում հայտնի է միայն Սյունիքի մարզից՝ Կապան քաղաքի և Արծվանիկ գյուղի շրջակայքում։
Հայաստանում հանդիպում է անտառային գոտում, կանգնած ջրերով ջրավազններում, կարող է հանդիպել նաև ջրից դուրս հեռու վայրերում։ Սովորաբար բազմանում է բավականին խոշոր, բայց ոչ խորը ջրամբարներում՝ ներառյալ ջրածածկ դաշտերը։ Եվրոպայում թռչում է հունիս-նոյեմբեր ամիսներին, իսկ Հայաստանում՝ հուլիսին։ Տարվա ընթացքում կարող է տալ 2 սերունդ։
Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես անհետացող տեսակ։
Հազվադեպ հայտնի են եզակի հայտնաբերումներ։ Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։
Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։
Պահպանության միջոցառումները չեն իրականացվում[1]։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափակ ճպուռ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափակ ճպուռ» հոդվածին։ |
|